Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները. ՀՀ կառավարություն

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ արբիտրի՝ հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ.

1. Հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու նշված արբիտրաժային վճիռը,

2. պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու Հայցվորների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ (2025 թ. հուլիսի 16) գոյություն ունեցող ստատուս քվոն, և

3. պարտավորեցնել Հայաստանին` տեղեկացնելու Արտակարգ արբիտրին և Հայցվորներին արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին (ներառյալ ստատուս քվոն վերականգնելու համար), ինչպես նաև հաստատել Արտակարգ արբիտրի կողմից սահմանված ժամկետ(ներ)ում ժամանակավոր միջոցների կատարումը:

Օգոստոսի 3-ի որոշմամբ Արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ, և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ի արբիտրաժային վճռով Արտակարգ արբիտրը մերժել էր Հայցվորների պահանջները՝ ազատելու Սամվել Կարապետյանին նախաքննական կալանքից կամ այն այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ, ինչպես նաև «Տաշիր» խմբին պատկանող կազմակերպության ղեկավարության կամ աշխատակիցների նկատմամբ իրավական գործընթացներ ձեռնարկելուց խուսափելու մասին: ՀԷՑ-ի վերաբերյալ Արտակարգ արբիտրի բավարարած ժամանակավոր միջոցի վերաբերյալ Կառավարության պաշտոնական հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով: