Պուտինը չի բացառում Զելենսկիի հետ հանդիպումը. Պեսկով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի  հետ հանդիպման հնարավորությունը՝ փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքից հետո։ Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ նախագահն ինքը մշտապես չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, այն բանից հետո, երբ աշխատանքի անհրաժեշտ մասն իրականացվի փորձագիտական մակարդակով և անհրաժեշտ հեռավորությունը հաղթահարվի»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, Պուտինի և Զելենսկիի հանդիպումը հիմա և արդյո՞ք նախապատրաստական աշխատանքներ են տարվել նման հանդիպման համար։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական հարցի վերաբերյալ Ռուսաստանի պայմանները, որոնք հայտարարվել էին 2024 թվականի ամռանը, մնում են անփոփոխ։ Նա նշել էր՝ եթե Կիևը կարծում է, որ առայժմ անհրաժեշտություն չկա Մոսկվայի հետ գործ ունենալ, Ռուսաստանը կարող է սպասել։ Նա նաև ընդգծել էր Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունեցել ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի