Մոսկվայում մեկնարկել է «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով դատական գործընթացը․ մեղադրյալի աթոռին է 19 մարդ, կազմակերպիչները չեն հայտնաբերվել

Լուրեր

31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Երկրորդ Արևմտյան շրջանի զինվորական դատարանը սկսել է քննել Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման վերաբերյալ քրեական գործը, փոխանցում է Meduza-ն։

2024 թվականի մարտի 22-ին, «Պիկնիկ» խմբի ելույթի մեկնարկից առաջ, զինված ահաբեկիչները ներխուժել էին «Կրոկուս» և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքը հրդեհվել էր։ Հարձակման հետևանքով զոհվել է 149 մարդ, մեկը՝ անհետ կորել։ Հետաքննության տվյալներով՝ ավելի քան 600 մարդ վիրավորվել է։

Գործով 19 մեղադրյալ կա՝ չորս ենթադրյալ հարձակվող և 15 հանցակից, այդ թվում՝ այն բնակարանի սեփականատերը, որտեղ ապրել են մեղադրյալները։

Հետաքննությունը, ըստ BBC-ի ռուսական ծառայության, միավորել է տեղի ունեցածի երկու վարկածները մեկում և փորձում է ապացուցել, որ «Կրոկուս»-ի վրա հարձակումը կազմակերպել է «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական կազմակերպությունը, որը «Իսլամական պետության» մաս է կազմում։

Միաժամանակ, քննիչները պնդում են, որ ահաբեկչական հարձակման կազմակերպմանը մասնակցել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները, հարձակումը կազմակերպվել է «Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության շահերից ելնելով»։ Կիևի կողմից ահաբեկչական հարձակմանը ներգրավվածության վարկածն անմիջապես առաջ են քաշել Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինան հերքում է մեղադրանքները։

Ահաբեկչական հարձակման կազմակերպիչները դեռևս չեն հայտնաբերվել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման երկու կազմակերպիչների և չորս անդամների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։

Դատավարությունը տեղի է ունենում Մոսկվայի քաղաքային դատարանի շենքերից մեկում՝ դատավարության մասնակիցների մեծ թվի պատճառով: Գործով տուժողներ են համարվում երկու հազարից ավելի մարդիկ: Նախնական լսումներին եկել է մոտ 150 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Գործի վերաբերյալ առաջին լսումներն անցկացվել են փակ դռների հետևում՝ հետաքննության գաղտնիության պատճառով։ Օգոստոսի 4-ին լսումներն անցկացվում են բաց ռեժիմով։

Բաց նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց դատարանը փակել է դատավարությունը՝ քննիչների  խնդրանքով։

Այս հարձակումից հետո Ռուսաստանի իշխանությունները խստացրել են քաղաքականությունը միգրանտների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի