Օգոստոսի 1-ից 4-ը գրանցվել է 36 ավտովթար, 4 մարդ զոհվել է

Լուրեր

31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է օգոստոսի 1-4 երկրում տիրած օպերատիվ իրավիճակը։ Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
28 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
19 դեպք՝ հոգեկան ներգործության,
13 դեպք՝ խարդախության,
12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
9-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթեր կեղծելու,
8 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
6 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
5-ական դեպք՝ շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
4-ական դեպք՝ վստահված գույքը հափշտակելու, ինքնիրավչության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բնակարանային գողության, պետական սահմանն ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտ չկատարելու

Բացահայտվել են նաև պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, քրեական ենթամշակույթ կրող անձին դիմելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ազատությունից ապօրինի զրկելու, սուտ մատնության, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, սառը զենք կրելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքեր:

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։