Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Լուրեր

29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
Բոլորը

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետի աշխատակազմը։

Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:

Ներկաները նորանշանակ տնօրենւն մաղթել են արդյունավետ աշխատանք բարդ ու պատասխանատու ոլորտում, վստահեցրել, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է մշտապես համագործակցել և ամենայն աջակցություն ցուցաբերել աշխատանքների պատշաճ կազմակերպման համար:

Տիգրան Հովեփյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել անել առավելագույնն ընկերության արդյունավետ կառավարման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԷՑ-ի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: