Բարձր դատարանն ընդդեմ ԲԴԽ-ի․ արդյո՞ք կրկին կանտեսվի ՍԴ որոշումը նախկին դատավորի գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
Բոլորը

«Անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով անտեսելը կամ դրանք ընտրողաբար կատարելը»,- այսպիսի ձևակերպմամբ որոշում է կայացրել  Բարձր դատարանը՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդին։

ՍԴ-ն բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի արդեն երկրորդ դիմումը։

Դավիթ Հարությունյանի գործի՝ ԲԴԽ-ՍԴ շրջապտույտը սկսվեց 2023 թվականի հունիսին, երբ 12 տարի դատավոր աշխատած Հարությունյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացրեց Արդարադատության նախարարությունը, հիմքում դնելով նրա՝ նույն տարվա ապրիլին տված հարցազրույցը։

Հարությունյանի հայտարարություններն Արդարադատության նախարարությունում և Բարձրագույն դատական խորհրդում, ըստ ամենայնի, ծանր էին տարել։ Դրա վկայությունն էր ոչ միայն ամենախիստ՝ լիազորությունների դադարեցման մասին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը, այլև դրա մասով շտապողականությունը։ Խորհուրդը հարցը քննեց երկու շաբաթում՝ դռնփակ, վերջին նիստերին թույլ չտալով մասնակցել անգամ Հարությունյանին և նրա ներկայացուցիչներին։

Լիազորությունները դադարեցված դատավորը դիմել էր Սահմանադրական դատարան՝ հայտնելով, որ ԲԴԽ-ում իր գործը դռնփակ քննելու, ինչպես նաև իրեն դահլիճից հեռացնելու հանգամանքներն ակնհայտ միջամտություն են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների նկատմամբ: Բարձր դատարանը բավարարել էր դիմումը, ինչը ենթադրում էր, որ հաշվի առնելով նոր երևան եկած հանգամանքը՝ Հարությունյանի գործը պետք է վերաբացվի, սակայն ԲԴԽ-ն որոշել էր դեմ գնալ Սահմանադրական դատարանի որոշմանն ու չվերանայել Դավիթ Հարությունյանի գործը։ Նախկին դատավորը կրկին դիմեց Բարձր դատարան։

Այս անգամ արդեն ՍԴ որոշումն ավելի կոշտ ձևակերպումներ է պարունակում՝ ուղղված ԲԴԽ-ին․ «Բարձրագույն դատական խորհրդի տված մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերը, վտանգում է իրավունքի գերակայության և սահմանադրական վերահսկողության ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովումը՝ կասկածի տակ դնելով Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր ուժի հիմնարար բնույթը»։

Արդյո՞ք Սահմանադրական դատարանի արդեն երկրորդ որոշումից բխում է, որ Դավիթ Հարությունյանի մասով հարուցված կարգապահական վարույթը նորից պետք է քննվի։ Նախկին դատավորի ներկայացուցիչը շեշտում է՝ միանշանակ պետք է այդ քայլը հետևի։

Ուշագրավ է, որ ՍԴ առաջին որոշումից հետո, երբ ակնկալվում էր, որ գործը պետք է վերանայվի, ԲԴԽ անդամների կազմում արդեն իսկ էական փոփոխություններ էին եղել։ Թեև նախագահը շարունակում էր մնալ Կարեն Անդրեասյանը, սակայն նա ինքաբացարկ հայտնեց, այս պահին էականորեն այլ է նաև Խորհրդի կազմը։

Դավիթ Հարությունյանն իր գործով երկու գանգատ ներկայացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնք միացվել են մեկ վարույթում։

Եվ մինչ իրավական համայնքը քննարկում է, թե ինչ է հետևելու ընդդեմ ԲԴԽ-ի Բարձր դատարանի արդեն երկրորդ որոշմանը, Խորհուրդը չի շտապում մեկնաբանել ստեղծված իրավիճակը․ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին, որ ՍԴ որոշման վերաբերյալ այս պահին մեկնաբանություն չի ներկայացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան