Իրանը վերահաստատում է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ու ակնկալում է փոխշահավետ բանակցություններ. ԱՐՄԵՆՊՐԵՍ

Լուրեր

15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
Բոլորը

Թեհրանը երբեք չի լքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սեղանը և երբեք չի վախեցել բանակցություններից, բայց պետք է նաև համոզված լինի, որ դրանք ժամանակի կորուստ չեն։ Իրանական կողմը կարծում է, որ այդ բանակցությունները պետք է լինեն նպատակային, արդյունքի միտված և հիմնված լինեն «հաղթանակ-հաղթանակ» սկզբունքի վրա, երբ բանակցությունների բոլոր կողմերը կշահեն ու բավարարված կլինեն արդյունքներից։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները  վերսկսելու հավանականությանը, եվրաեռյակի երկրների հետ շարունակվող բանակցություններին։

Հարցազրույցի ընթացքում Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Իրանի դեմ Իսրայելի վերջին ագրեսիային՝ շեշտելով, որ այդ հարձակումն ագրեսիայի ակտ էր միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության բոլոր սահմանումներով։

Հարցազրույցն անցկացվել է Թեհրանում, հուլիսի 29-ին։

-Բարի երեկո, պարոն Բաղայի։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք հարցազրույցի մեր հրավերը։ Խնդրում եմ ներկայացրեք տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայից հետո։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Իրանի կառավարությունը՝ հաղթահարելու այդ հարձակման հետևանքները։ 

-Շնորհակալություն։ Սա ագրեսիայի ակտ էր միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության բոլոր սահմանումներով։ Սա ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտում էր, որն արգելում է ուժի կիրառումը։

Այսպիսով, այդ զինված հարձակումը Իրանի դեմ բոլոր առումներով անօրինական և հանցավոր էր։ Կարևորն այն է, որ բացի միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական լինելուց, Իսրայելի ռեժիմն այս ագրեսիան իրականացրեց դիվանագիտական գործընթացի ընթացքում։ Մենք բանակցություններ էինք վարում Միացյալ Նահանգների հետ։ Պետք է հանդիպեինք հունիսի 15-ին, սակայն դրանից երկու օր առաջ սկսվեց այդ հարձակումը։ Այդ պատճառով մենք այն անվանում ենք դավաճանություն դիվանագիտությանը, և ոչ ոք չի կարող պատկերացնել, որ այդ ագրեսիան իրականացվել է առանց Միացյալ Նահանգների համակարգման և նրա հետ համագործակցության։ Այժմ մենք փորձում ենք օգտագործել այս անօրինական արարքի հետևանքով ստեղծված պահը՝ մեր ժողովրդին ավելի միասնական դարձնելու համար։

Սա աղետ էր։ Ոչ ոք չի սիրում պատերազմ կամ բախումներ։
Բայց, միևնույն ժամանակ, այս ագրեսիան պատճառ դարձավ, որ Իրանի ժողովուրդը միավորվի և հասկանա, որ Իսրայելը իրենց իրական թշնամին է։ Դա մեզ դարձնում է ավելի ուժեղ, պատրաստ և միավորված՝ պայքարելու ցանկացած ապագա հարձակման դեմ։

-Պարոն Բաղայի, կա՞ մի իրավիճակ, որում Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

-Մենք բանակցում էինք։ Ինչպես ասացի, մենք դիվանագիտական գործընթացի մեջ էինք։ Նրանք արեցին այն, ինչով արդեն զրոյական վստահությունը վերածեցին բացասական վստահության։ Այս պահին բառացիորեն վստահություն գոյություն չունի, որովհետև նրանք չարաշահեցին այդ դիվանագիտական գործընթացը։

Բայց ինչպես միշտ ասել ենք՝ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, որովհետև մենք լիարժեք վստահություն ունենք մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ։ Մենք վստահ ենք, որ մեր միջուկային ծրագիրը օրինական է, իրավաչափ է և գտնվում է ԱԷՄԳ-ի ուժեղ վերահսկողության ներքո։ Խնդրում եմ նկատի ունեցեք, որ այս պահին մենք բանակցում ենք Եվրոպական եռյակի հետ (խմբ. Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա)։

Անցյալ ուրբաթ Ստամբուլում մենք անցկացրեցինք ևս մեկ բանակցային փուլ եվրաեռյակի հետ։ Այսպիսով, մենք չենք վախենում բանակցություններից, սակայն միևնույն ժամանակ, պետք է վստահ լինենք, որ այդ բանակցությունները ուղղակի ժամանակի կորուստ չեն։ Դրանք պետք է լինեն նպատակային, արդյունքի միտված և հիմնվեն «հաղթանակ-հաղթանակ» սկզբունքի վրա (խմբ. իրավիճակ, երբ կոնֆլիկտի կամ բանակցությունների մասնակից երկու կողմերն էլ օգուտներ են ստանում և բավարարված են լինում)։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։