«Վրացական երազանքը» Կախա Կալաձեին երրորդ անգամ առաջադրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Կախա Կալաձեին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Կալաձեի թեկնածությունը կուսակցության թիմին ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

«Այսօր մենք կարող էինք Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու ներկայացնել պարզապես լավ քաղաքական գործչի, պարզապես լավ ղեկավարի կամ պարզապես լավ հայրենասերի, բայց ձեզ ենք ներկայացնում իսկական չեմպիոնի։ Չեմպիոն՝ այս բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մեր թեկնածուն այն մարդն է, ով Վրաստանին նվիրել է բարձր մակարդակի հաղթանակներ։ Մեր թեկնածուն քաղաքականության, կառավարման և հայրենասիրության չեմպիոն է։ Նա չեմպիոն է ընտանիքում, չեմպիոն ընկեր և չեմպիոն մարտական ուղեկից»,- հայտարարել է Կոբախիձեն։

Կախա Կալաձեն երրորդ ժամկետով է առաջադրվել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում։ Առաջին անգամ նա ընտրվել է 2017 թվականին, երկրորդ անգամ՝ 2021-ին։

Վրաստանում տեղական ինքնակառավարման ընտրությունները նախանշված են հոկտեմբերի 4-ին։