«Դավիթս ասել ա՝ կարող ա էլ չզանգեմ»․ Կարմիր խաչը հեռանում է Բաքվից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Նելսոն Ալավերդյանը երեկ է հեռախոսով խոսել Բաքվի բանտում պահվող որդու հետ։ Դավիթը կարճ զրույցի ընթացքում հայտնել է, որ մեկուկես ամիս առաջ իրենց այցելած Կարմիր Խաչից ասել են՝ այցը վերջինն է լինելու. Կոմիտեի Բաքվի գրասենյակն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը, քանի որ Ադրբեջանը պայմանագիրը երկարացնելու մտադրություն չունի: Գերիների ու պահվող անձանց հարազատները տարակուսած են։

Նելսոն Ալավերդյանի որդին՝ Դավիթը, Ստեփանակերտի համալսարանում դասախոս է աշխատել։ Յուրաքանչյուր ամիս կամավոր մեկնել է դիրքեր՝ ծննդավայր Սզնեքը պաշտպանելու։ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի բանակի հարձակման ժամանակ ևս մարտական դիրքում է եղել։ Տևական ժամանակ կապի դուրս չի եկել ընտանիքի հետ․ հոկտեմբերի 7-ին Ալավերդյանները ստացել են սպասված զանգը, բայց արդեն Բաքվից։ Ադրբեջանի իշխանությունները Դավիթին մեղադրում են «ահաբեկչության, ապօրինի զինված խմբավորում ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու պահելու» համար։ 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ Բաքվի գրասենյակի գործունեության դադարեցման մասին առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։

Իսկ ինչպե՞ս է հետագայում իրականացվելու Բաքվում պատանդառված հայերի կապը հարազատների հետ։ Ամատունին նշում է՝ դեռևս բանակցություններ են ընթանում։

Քանի դեռ չկա վերջնական հստակություն, գերեվարված անձինք, փաստացի, ամբողջովին մեկուսացված են Բաքվի բանտում, ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է գերեվարված անձանց պահել բացարձակ մեկուսացվածության մեջ՝  անկախ կառույցների հետ շփվելու հնարավորությունից զրկված։

Ադրբեջանը Կարմիր Խաչին, այսպես ասած, փոխարինող կառույց է որոշել ստեղծել․ պաշտոնական Բաքուն հայտարարել է Խոշտանգումների դեմ պայքարի Ադրբեջանի կոմիտե հիմնելու մասին, որի ներկայացուցիչները պետք է այցելեն հայ պատանդներին։ Սահակյանը, սակայն, ընդգծում է՝ ավելի քան պարզ է, որ այդ կոմիտեն գործելու անկախություն չի ունենալու և ճշմարտությունը չի բարձրաձայնելու։

Ի՞նչ խնդիրներ առաջ կգան Բաքվում կառույցի փակմանը զուգահեռ և ի՞նչ եղանակով կապահովվի կապը պահվող անձանց ու գերիների հարազատների հետ, ըստ ամենայնի, հայտնի կդառնա սեպտեմբերին։ Այս պահին ԿԽՄԿ-ի Ադրբեջանի գրասենյակում տեխնիկական, հավաքման աշխատանքներ են իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան