Ուկրաինայի Ռադան ընդունել է Զելենսկիի օրինագիծը, որը վերականգնում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որը վերադարձնում է լիազորություններն Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին (НАБУ) և Մասննագիտացված հակակոռուպցիոն  դատախազությանը (САП): Օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 331 պատգամավոր, չի քվեարկել՝ 9-ը, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Նշվում է, որ օրենքը գրեթե ամեն ինչ վերականգնում է այնպես, ինչպես նախկինում էր: Բայց այն, մասնավորապես, նախատեսում է պետական գաղտնիքներին հասանելիություն ունեցող НАБУ-ի աշխատակիցների կողմից պոլիգրաֆի անցումը:

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օրինագծի քննարկման ժամանակ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, իսկ Գերագույն ռադան ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր առաջին անգամ  միացրել է առցանց հեռարձակումը։

Հուլիսի 22-ին Գերագույն ռադան ընդունել էր թիվ 12414 օրենքի նախագիծը, որը փաստացի վերացրել էր հակակոռուպցիոն  կառույցների անկախությունը: Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր օրենքը: Դրա հետևանքով Ուկրաինայում սկսվել էին բողոքի ցույցեր, փաստաթղթի հետ կապված դժգոհություն էին հայտնել նաև Կիևի եվրոպացի գործընկերները։

Արդեն երկու օր անց՝ հուլիսի 24-ի երեկոյան, Ուկրաինայի նախագահը Ռադա էր ներկայացրել նոր օրենքի նախագիծ, որը «չեղյալ է հայտարարում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների լիազորությունների կրճատումը»։

Բացի այդ, Եվրամիությունը զգուշացրել էր Ուկրաինայի կառավարությանը, որ հետևանքներ կլինեն, ֆինանսավորումը կդադարեցվի, եթե Գերագույն ռադան չքվեարկի 12414 նախագծի դրույթները լիովին չեղարկելու համար, որոնցով սահմանափակվում են Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոյի (НАБУ) և Մասնագիտացված  հակակոռուպցիոն դատախազության (САП) անկախությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի