Նոր Հայաստանում մեզ համար օրախնդիր է ունենալ նոր և նորացված ակադեմիա. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ 75 ամյակի կապակցությամբ

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք շնորհավորել ձեզ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա տարեդարձի առթիվ։

Հիմնադրված լինելով ականավոր գիտնականներ Հովսեփ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի և Վիկտոր Համբարձումյանի անմիջական մասնակցությամբ՝ ակադեմիան իր ստեղծման պահից նշանակալի դերակատարություն է ունեցել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման, գիտակրթական կանոնավոր գործունեության ձևավորման և կայացման, ժամանակի պահանջներին համապատասխանող գիտաարդյունաբերական հզորությունների, տարածաշրջանում նախադեպը չունեցող գիտատեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծման գործում։ Բնական և ճշգրիտ գիտությունների բնագավառում միջազգային մակարդակի նվաճումներ ունենալով հանդերձ՝ ակադեմիան մեծ ներդրում է ունեցել նաև հումանիտար գիտելիքի ասպարեզում, մասնավորաբար՝ հայագիտությունը զարգացնելու, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը ուսումնասիրելու և համաշխարհային գիտական հանրությանը ներկայացնելու գործում։

Անցած տասնամյակների բարձունքից գնահատելով այդ դերն ու նշանակությունը՝ կարելի է վստահորեն հաստատել, որ ակադեմիան իր գործունեության արդյունքում ձևավորել է գիտական և կրթական մի ավանդույթ, որը վերաիմաստավորվելու, այսօրվա պահանջներին և մարտահրավերներին համապատասխանեցնելու լուրջ կարիք ունի։ Ակադեմիական համակարգի արդիականացումը, ձևավորված գիտական դպրոցների բնականոն ժառանգականությունն ապահովելու, ենթակառուցվածքների կառավարումը բարելավելու և երիտասարդացնելու հրամայականը մեր գիտակրթական ոլորտի այլևս անհետաձգելի խնդիր է։ Նոր Հայաստանում մեզ համար օրախնդիր է ունենալ նոր և նորացված ակադեմիա:

Տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, գիտելիքի արագ նորացումն ու տարածումը, գիտության և կրթության համաշխարհայնացումը ակադեմիայի առկա ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների կառավարման նկատմամբ նոր՝ արդիական և մրցակցային մոտեցումներ որոնելու, այդ մոտեցումների հիման վրա խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու կենսական անհրաժեշտություն են առաջացնում։ Համոզված եմ, որ այդ բարեփոխումների պահանջը գիտակցվում է ակադեմիայի համակարգում միավորված ինստիտուտների հարյուրավոր գիտնականների, գիտության ասպարեզում իրենց առաջին քայլերն անող երիտասարդների կողմից, և վստահ եմ, որ մենք անհրաժեշտ կամք ունենք դրանք իրականացնելու՝ ի շահ Հայաստանի գիտության հզորացման և առաջանցիկ զարգացման։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս նշանավոր հոբելյանի առթիվ։