Կամչատկայում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կամչատկայում ժայթքում է Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական մասնաճյուղը, գրում է Meduza-ն։

Մասնագետների  տվյալներով՝ արևմտյան լանջով հոսում է տաք լավա, հրաբխի վերևում նկատվել է հզոր փայլ, տեղի են ունենում պայթյուններ։ Վերջին օրերին Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխն ավելի ակտիվ է դարձել, խառնարանում մոխրի արտանետումներ են սկսվել, իսկ գիշերը խառնարանի վերևում հզոր փայլ է նկատվել: Հուլիսի 30-ի ցերեկը հրաբուխը մոխիր է արտանետել մինչև երեք կիլոմետր բարձրության վրա։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հուլիսի 19-ին հրապարակել է հրաբխի լուսանկարը: Լուսանկարում երևում է հրաբխի վերևում ձևավորված ոսպնյակաձև ամպ, որը լուսավորված է խառնարանում առկա լավայով:

Կլյուչևսկայա Սոպկա հրաբխի ժայթքումը սկսվել է Կամչատկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո: Ցնցումների մագնիտուդը, տարբեր գնահատականներով, կազմել է 8,7 կամ 8,8: Երկրաշարժի պատճառով Ռուսաստանում և աշխարհի շատ այլ երկրներում հայտարարվել է ցունամիի սպառնալիք:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի