Արևմտյան 15 երկրներ կոչ են անում ճանաչել Պաղեստինը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ֆրանսիան և արևմտյան 14 այլ երկրներ կոչ են արել աշխարհի պետություններին ճանաչել Պաղեստին պետությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, գրում է France 24-ը։

Երեքշաբթի երեկոյան 15 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել Նյու Յորքում Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ անցկացված համաժողովից հետո, որը նպատակ ուներ վերականգնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկու պետությունների լուծման գաղափարը։

«Նյու Յորքում, 14 այլ երկրների հետ միասին, Ֆրանսիան հանդես է գալիս համատեղ կոչով. մենք արտահայտում ենք մեր ցանկությունը՝ ճանաչել Պաղեստինի պետությունը և հրավիրում ենք նրանց, որոնք դեռ չեն ճանաչել, միանալ մեզ»,- X-ում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն։

Հայտարարությունը ստորագրել են Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը, ինչը բախվել էր Իսրայելի և Միացյալ Նահանգների ուժեղ դիմադրությանը։ Ֆրանսիան հույս ունի խթան ստեղծել Պաղեստին պետության պաշտոնական ճանաչման հարցում։

Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր հերթին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին, եթե Իսրայելը չձեռնարկի «էական քայլեր», այդ թվում՝ համաձայնություն չտա Գազայում հրադադարին։

Հայտարարության մեջ 15 երկրները հաստատել են իրենց «անսասան հանձնառությունը երկու պետությունների լուծման տեսլականին»։

Պաղեստինյան պետությունը դեռևս չճանաչած ստորագրող կողմերից ինը, այդ թվում՝ Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան, հայտնել են «իրենց պատրաստակամությունը կամ դրական վերաբերմունքը» դա անելու համար։

Տասնյոթ երկրներ, ինչպես նաև Եվրամիությունը և Արաբական պետությունների լիգան, համաժողովում միացել են զինաթափվելու և Գազայի հատվածում իր կառավարումը դադարեցնելու մասին ՀԱՄԱՍ-ին ուղղված կոչերին՝ պաղեստինյան տարածքում ավերիչ պատերազմը դադարեցնելու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի