Օգոստոսի 2-ից Ադրբեջանի գազը Սիրիա կմատակարարվի

Լուրեր

06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ օգոստոսի 2-ին կսկսվի բնական գազի արտահանումը Ադրբեջանից Սիրիայի Հալեպ նահանգ՝ Թուրքիայի հարավ-արևելյան Քիլիս նահանգով, հաղորդում է Anadolu-ն։

Նա նաև նշել է, որ աշխատանքների ավարտից հետո Սիրիա կմատակարարվի մոտ 900 մեգավատ էլեկտրաէներգիա, որը կբավարարի 1,6 միլիոն տնային տնտեսությունների կարիքները։ Բայրաքթարը նաև հայտնել է, որ այս տարի Թուրքիայի տարբեր շրջաններում հայտնաբերվել է 57 միլիոն բարել նավթի պաշար։ Նա նշել է, որ Դիարբեքիրի շրջանում կա 4-6 միլիոն բարել թերթաքարային գազի և թերթաքարային նավթի գնահատված ներուժ։

Ըստ թուրք նախարարի՝ Սև ծովում հաջորդ տարի զարգացման երկրորդ փուլի ավարտից հետո հանված բնական գազը բավարար կլինի 8 միլիոն տնային տնտեսությունների կարիքները բավարարելու համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ թուրքական աղբյուրները հայտնել էին, որ ադրբեջանական բնական գազը Թուրքիայի տարածքով կսկսվի Սիրիային մատակարարվել արդեն օգոստոսի 1-ից։

Առաջին փուլով նախատեսվում է տարեկան մատակարարել 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ: Վառելիքը հիմնականում կօգտագործվի Սիրիայի Հալեպ և Հոմս նահանգների էլեկտրակայաններում՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Մատակարարումները կիրականացվեն թուրքական Քիլիս քաղաքից մինչև սիրիական սահման ձգվող խողովակաշարով։ Հաղորդվում է, որ թուրքական կողմն արդեն ավարտել է խողովակաշարի անցկացումը մինչև սահման, իսկ սիրիական կողմը՝ բոլոր տեխնիկական միացումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի