ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ

Լուրեր

01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
Բոլորը

ՌԴ Ներքին գործերի նախարարությունը քրեական հոդվածով հետախուզում է հայտարարել Եկատերինբուրգի (Ուրալի) ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկիի նկատմամբ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Չի նշվում, թե ինչ հոդվածով է Շիխլինսկիի նկատմամբ հետախուզում հայտարարվել։

Ավելի վաղ ռուսական աղբյուրները հայտնել էին, որ Շահին Շիխլինսկիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն պաշտոնապես դա չէր հաստատվել։ Նշվել էր, որ նա հետախուզվում է պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու գործով, որում մեղադրվում է նրա որդին՝ Մուտվալի Շիխլինսկին։

Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել է Մուտվալի Շիխլինսկիին։ Հուլիսի 1-ին հոր՝ Շահին Շիխլինսկիի ձերբակալության ժամանակ նա մեքենայով վրաերթի էր ենթարկել հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներից մեկին։ Նա ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ դատարանն ուժի մեջ է թողել Մուտվալի Շիխլինսկիի խափանման միջոցը, որը երկու ամսով կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործով, հայտնել է տարածաշրջանային դատարանների միասնական մամուլի ծառայությունը։

«Շիխլինսկին և նրա փաստաբանը բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը։ Գործի նյութերն ուսումնասիրելուց և կողմերի կարծիքը լսելուց հետո Սվերդլովսկի մարզային դատարանը Եկատերինբուրգի Լենինյան շրջանային դատարանի որոշումը թողել է անփոփոխ։ Շիխլինսկին կալանքի տակ կմնա մինչև 2025 թվականի սեպտեմբերի 14-ը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի