Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացու սոցիալական աջակցության հարցը լուծվել է․ ՄԻՊ

Լուրեր

03.07.2026 | 19:00
Ասում էին՝ ԵՄ-ն հանձնեց Սյունիքը, Մակրոնը ծախեց ՀՀ-ն, մինչդեռ՝ Եվրոպան է ֆինանսավորում Հյուսիս-Հարավը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:47
4 նախագիծ, որ այդպես էլ մնաց 8-րդ գումարման ԱԺ-ի գզրոցում
03.07.2026 | 18:32
Պայթյունի ահազանգ՝ Վանաձորի գազալցակայաններից մեկում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
03.07.2026 | 18:30
Մեկ բաժակ կաթի հետևում․ ինչպես է կառուցված Հայաստանի կաթնամթերքի ամենամեծ ֆերման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:26
Սոլակից «Շևրոլե» էր գողացել․ 22-ամյա կասկածյալը հայտնաբերվել է Մասիսում
03.07.2026 | 18:18
Բաքվում դատապարտված ռուսները կարող են փոխանակվել ՌԴ-ում դատապարտված ադրբեջանական սփյուռքի առաջնորդի հետ
03.07.2026 | 18:03
Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
03.07.2026 | 17:54
ԱՄՆ-ը զգուշացրել է Լեհաստանին, որը ՌԴ-ն ռազմական սադրանք է ծրագրում՝ ՆԱՏՕ-ին վճռականությունը ստուգելու համար․ ԶԼՄ-ներ
03.07.2026 | 17:43
Հայաստանցի բասկետբոլիստն ընտրվել է NBA G League International Draft-ում
03.07.2026 | 17:30
Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 17:18
Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 17:03
Մոլդովայի վարչապետն անսպասելի հրաժարական է տվել
03.07.2026 | 16:57
ՀՀ դրոշը՝ բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
03.07.2026 | 16:45
Ես մասնակից չեմ եղել ծեծկռտուքին, բայց քննադատում եմ բռնությունը. Շենգավիթի թաղապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 16:34
Կապակցվածությունը կարող է օգնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովմանը․ Մարթա Կոս
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձի սոցիալական աջակցություն ստանալու հարցը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Նշվում է, որ քաղաքացին դիմել էր Պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքի անդամները ներկայացրել են համապատասխան դիմումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու նպատակով։

«Ըստ դիմողի՝ ընտանիքի որոշ անդամների դիմումները բավարարվել են, իսկ իր և երկու անչափահաս երեխաների դիմումները մերժվել էին։ Պաշտպանի աշխատակազմը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից, կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ։ 

Պարզաբանման համաձայն՝ Օպերատիվ շտաբի տրամադրած 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում քաղաքացու տվյալները սխալ են մուտքագրված, ինչն էլ անձի նույնականացման և վճարման ցուցակ ներառելու գործընթացը տեխնիկապես դարձնում է անհնար:

Պաշտպանի աջակցությամբ, քաղաքացու կողմից հավաքագրվել են լրացուցիչ փաստաթղթեր և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հաջորդիվ, Պաշտպանի հաստատության խորհրդատվության արդյունքում  անձը դիմել է նոտարական գրասենյակ և ստացել փաստաթղթի պատկանելության իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին որոշում, որը Պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ կրկին ներկայացվել է Նախարարություն և համագործակցության արդյունքում հնարավոր է եղել լուծել խնդիրը՝ դիմողի տվյալները ներառել վճարման ցուցակներում: 

Արդյունքում, 2025 թվականի հունիսի 30-ին քաղաքացին  ՄԻՊ աշխատակազմին ուղղված լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ ամբողջ վճարումը ստացել է՝ ներառյալ է նաև նախորդ ամիսներին չտրամադրված գումարները։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը լիազորությունների շրջանակում աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների  պաշտպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։