ՀՀ ԱԳ փոխնախարարը Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա համագործակցության ընթացքը

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հուլիսի 29-ին Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի, միջուկային էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա համագործակցության ընթացքը՝ ընդծելով ՀՀ կառավարության՝ ԵՄ հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է երկխոսությունը Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային ընթացիկ զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դագ Հարթելիուսին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում: