Թուրքիան միանում է Իսրայելի դեմ Հաագայի խմբի վեց կետանոց միջոցառումներին

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Թուրքիան հայտարարել է Իսրայելի դեմ վեց միջոցառումներին աջակցելու որոշման մասին՝ համաձայն Գազայի հատվածում երկրին պատասխանատվության ենթարկելու համաշխարհային ջանքերի՝ դառնալով առաջին պետությունը, որը պաշտոնապես հաստատել է վերջերս կայացած միջազգային գագաթնաժողովում հրապարակված համատեղ հռչակագիրը։ Այս մասին հաղորդում է Middle East Eye-ը, փոխանցում է Turkish Minute-ը։

Այս քայլը տեղի է ունենում Անկարայի կողմից հանդիպմանը ներկայացված կոնկրետ գործողությունների ծրագրին միանալու նախնական մերժման վերաբերյալ ներքին քննադատության ֆոնին։

Միջոցառումները բխում են Բոգոտայի համաժողովի շրջանակում հուլիսի 15-16-ը Պաղեստինի վերաբերյալ արտակարգ համաժողովի ընթացքում հրապարակված քաղաքական հռչակագրից, որը համատեղ կազմակերպել էին Կոլումբիան և Հարավային Աֆրիկան՝ Հաագայի խմբի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 30 երկրներ, որոնք կազմակերպիչները բնութագրել են որպես Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ռազմական արշավի դեմ մինչ օրս ձեռնարկված ամենահամակարգված իրավական և դիվանագիտական ջանքերը։

Մինչդեռ Թուրքիան գագաթնաժողովի ժամանակ աջակցում էր հռչակագրի ընդհանուր քաղաքական ուղերձին՝ սկզբում հրաժարվելով աջակցել ուղեկցող վեց կետանոց գործողությունների ծրագրին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անցյալ ուրբաթ հայտարարել էր, որ որոշումը հիմնված է Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հետ կապված իրավական մտահոգությունների վրա, որը Թուրքիան չի վավերացրել Էգեյան ծովում Հունաստանի հետ ծովային վեճերի պատճառով։ Ֆիդանը նշել էր, որ միջոցառումները, մասնավորապես, նավահանգիստների մուտքի և ծովային տարանցման սահմանափակումները կարող են իրավական հետևանքներ ունենալ Թուրքիայի դիրքորոշման համար շարունակվող տարածաշրջանային վեճերում։

«Իրավական փորձագետների և համապատասխան հաստատությունների հետ խորհրդակցելուց հետո մենք եզրակացրեցինք, որ կարող ենք ընդունել տեքստը՝ միայն մեր վերապահումները նշելով»,- ասել է նա՝ հակադարձելով ընդդիմության քննադատությանը։

Չնայած ուշացմանը՝ փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը երեքշաբթի հայտարարել է, որ Թուրքիան այժմ լիովին կիրականացնի վեց միջոցառումները, այդ թվում՝ Իսրայել ռազմական արտահանման դադարեցումը, իր տարածքով իսրայելական զենքի տարանցման մերժումը և պետական գնումների վերանայումը։ Փաթեթը ներառում է նաև համընդհանուր իրավասության և Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի ենթադրյալ պատերազմական հանցագործություններին ուղղված գործընթացների աջակցություն։

«Երեխաները մահանում են ոչ միայն ռմբակոծություններից, այլև սովից։ Սա մարդածին հումանիտար աղետ է, որը վկայում է բարոյական և համակարգային փլուզման մասին»,- ասել է Յըլմազը Middle East Eye-ին տրամադրված հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Թուրքիայի որոշումն արտացոլում է Հաագայի խմբի «արդարացի կոչին»՝ պահպանելու միջազգային իրավունքը։

Խումբը, որը ներառում է Բոլիվիան, Կոլումբիան, Կուբան, Հոնդուրասը, Մալայզիան, Նամիբիան, Սենեգալը և Հարավային Աֆրիկան, կոչ է արել մյուս պետություններին ընդունել այդ միջոցառումները մինչև սեպտեմբերի 20-ի վերջնաժամկետը, որը համընկնում է ՄԱԿ-ի 80-րդ Գլխավոր ասամբլեայի բացման հետ։

12 երկրներ, այդ թվում՝ Բոլիվիան, Կոլումբիան, Ինդոնեզիան, Իրաքը, Լիբիան, Մալայզիան և Հարավային Աֆրիկան, արդեն պարտավորվել են ներդնել այս միջոցառումները իրենց ներքին համակարգերում։

Հաագայի խումբը ողջունել է Թուրքիայի կողմից հռչակագրի հավանությունը։

«Թուրքիայի կողմից այսօր ձեռնարկված քայլերը հզոր հաստատում են, որ միջազգային իրավունքը պետք է կիրառվի, այլ ոչ թե պարզապես հղում կատարվի դրան»,- ասել է խմբի գործադիր քարտուղար Վարշա Գանդիկոտա-Նելուտլան։

B’Tselem և Physicians for Human Rights-Israel-ը առանձին զեկույցներ են հրապարակել, որոնք հիմնված էին վերջին 21 ամիսների հակամարտության ուսումնասիրությունների վրա, որոնցում ասվում է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների նկատմամբ Գազայում, և որ երկրի արևմտյան դաշնակիցներն ունեն իրավական և բարոյական պարտականություն՝ կանխելու դա։

Միջազգային դատարանը (ICJ) ևս քննում է Հարավային Աֆրիկայի կողմից հարուցված գործը, որում պնդվում է, որ իսրայելական ուժերը ցեղասպանություն են իրականացնում Գազայի պաղեստինցիների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի