ԲԱՆԱՎԵՃ. ՀՀ-ն՝ հիբրիդային պատերազմի թիրախում․ ինչպես պայքարել հարձակումների դեմ և ճանաչել կեղծիքը

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը լայն դաշտ է բացել նաև կեղծ լուրերի տարածման համար։ Օրինակ՝ մի տեսանյութում աղջիկը պատմում է, թե, իբր, հուլիսի 13-ին Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ ԱԱԾ-ն իրեն բերման է ենթարկել, կոտրել մատներն ու բռնաբարել։ Մեդիաներում հայտնված և մեծ հավանականությամբ՝ ԱԲ-ով ստեղծված տեսանյութը նախ հայտնվեց ադրբեջանական haqqin.az-ում, ապա՝ հայաստանյան պրոռուսական տելեգրամյան ալիքներում։ Տեսանյութը կեղծ է․ այդ օրը Երևանում անգամ հանրահաք չի եղել։

Մեկ այլ դեպքում՝ ՀՀ մեդիաներում լուրեր տարածվեցին, թե, իբր, վարչապետ Փաշինյանը Մարսելում 3․1 մլն եվրոյով շքեղ առանձնատուն է գնել։ Լուրը էլի կեղծ էր՝ կասկածելի աղբյուրում հրապարակված։ Հոդվածում չի ներկայացվում որևէ փաստ կամ տվյալ այդ մասին։ Այնտեղ միայն ենթադրություններ են։ Հետո պարզվեց, որ այդ բնակարանը լրիվ այլ անձի է պատկանում։

Դե իսկ վերջին դեպքում՝ իսպանալեզու մի «մեդիա» հայտնել էր, թե, իբր, ՀՀ-ն համաձայնվել է ԱՄՆ-ին «միջանցք» տալ՝ 100 տարվա վարձակալությամբ և որ այնտեղ ամերիկյան զորքեր կտեղակայվեն։ Ավելին՝ միջանցքը, իբր, կկոչվի «Թրամփի կամուրջ»։ Հետքերը կրկին դեպի Ռուսաստան տարան․ կեղծ լուրը գրած լրագրողը համարվում է Պուտինի պաշտպաններից։ ՀՀ մեդիաներից որոշները լուրը հրապարակեցին՝ առանց ստուգելու փաստերը։

Թիթեռնիկի կյանք ունեցող այս կեղծ լուրերը, սակայն, ինչքան էլ հերքվեն՝ թողնում են հետք հանրային գիտակցության վրա՝ ապակողմնորոշում են, խեղաթյուրում մարդկանց պատկերացումները երևույթների վերաբերյալ։ Ինչո՞ւ և ինչպե՞ս են կեղծ լուրեր տարածվում ՀՀ-ի ուղղությամբ, ինչպե՞ս պայքարել դրանց դեմ, ի՞նչ է արվում կամ ինչ պետք է արվի։

Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Արթուր Պապյանը՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ, Գեղամ Վարդանյանը՝ Media.am կայքի խմբագիր, Նվեր Կոստանյանը՝ քաղաքագետ, Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի խորհրդական, Գարիկ Հարությունյանը՝ լրագրող, Սամվել Մարտիրոսյանը՝ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, կիբերանվտանգության մասնագետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան