Google-ը խոստովանել է, որ Թուրքիայում 10 միլիոն մարդ չի ստացել 2023թ․ սարսափելի երկրաշարժերի մասին ճիշտ ծանուցում

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Google-ը խոստովանել է, որ Android-ի վրա հիմնված երկրաշարժերի վաղ նախազգուշացման իր համակարգը չի կարողացել բարձր մակարդակի ահազանգեր ուղարկել միլիոնավոր մարդկանց 2023 թվականի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժերի ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում և հարավ-արևելքում գտնվող 11 նահանգներում տեղի ունեցած 7,8 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 53,000 մարդ, միլիոնավոր մարդիկ անօթևան են մնացել։ Սկզբնական՝ 7,8 մագնիտուդով երկրաշարժի ժամանակ ուղարկվել է միայն 469 հրատապ՝ «Գործողություն ձեռնարկել» ահազանգ, չնայած այն հանգամանքին, որ էպիկենտրոնից 158 կիլոմետր (98 մղոն) շառավղով ապրել է մոտավորապես 10 միլիոն մարդ, ովքեր կարող էին ստանալ նախազգուշացում մինչև 35 վայրկյանում։

Փոխարենը, շուրջ 500,000 մարդ ստացել է ավելի ցածր մակարդակի՝ «Մնալ զգոն» ծանուցում, որը չի ակտիվացրել բարձր ազդանշանը կամ չի անտեսել հեռախոսի «Չխանգարել» ռեժիմը, ինչը քիչ հավանական էր դարձրել օգտատերերին արթնացնելը ժամը 4:17-ին, երբ տեղի է ունեցել առաջին երկրաշարժը։

Google-ի կողմից մշակված և գրեթե 100 երկրներում գործող Android երկրաշարժի մասին ահազանգերի համակարգը (AEA) հայտնաբերում է սեյսմիկ ակտիվությունը Android հեռախոսների միջոցով և անկախ ազգային համակարգերից ահազանգեր է ուղարկում: Android հեռախոսները կազմում են Թուրքիայի սմարթֆոնների ավելի քան 70 տոկոսը։

Աղետից հետո Google-ը սկզբում պաշտպանել էր համակարգը՝ BBC-ին ասելով, որ այն «լավ է աշխատել»։

Սակայն այս տարի Science-ում հրապարակված ներքին հետազոտությունը ցույց է տվել, որ համակարգը կտրուկ թերագնահատել է երկրաշարժի ուժգնությունը՝ սկզբում այն գրանցելով 4.5-ից 4.9 մագնիտուդ, ինչը շատ ավելի ցածր է գրանցված 7,8-ից։

Նույն օրը տեղի ունեցած երկրորդ խոշոր երկրաշարժի ժամանակ նույնպես սահմանափակ ահազանգերի տարածում է գրանցվել. մոտ 8000 հեռախոս ստացել է «Գործողություն ձեռնարկել» ահազանգեր, իսկ 4 միլիոնից էլ պակաս քաղաքացի՝ «Զգույշ եղեք» ահազանգեր։

Քննադատությունից և ներքին վերլուծությունից հետո Google-ը վերանայել է իր հայտնաբերման ալգորիթմը և հետահայաց կերպով մոդելավորել առաջին երկրաշարժը: Google-ը նշում է, որ թարմացված համակարգը կուղարկեր 10 միլիոն լուրջ և 67 միլիոն ավելի թեթև ահազանգեր։

Մասնագետները դժգոհություն են հայտնել թափանցիկության ուշացման կապակցությամբ:

«Մենք չենք խոսում որևէ փոքրիկ իրադարձության մասին։ Մարդիկ մահացել են, և մենք չտեսանք այս նախազգուշացման այնպիսի կատարում, ինչպես կցանկանայինք»,- ասել է Colorado School of Mines-ի պրոֆեսոր Էլիզաբեթ Ռեդդին։

Սեյսմոլոգները նաև զգուշացրել են, որ կառավարությունները կարող են չափազանց կախված լինել Google-ի համակարգից՝ հզոր ազգային ենթակառուցվածքի փոխարեն։

Google-ն ընդգծել է, որ AEA-ն նախատեսված է որպես լրացուցիչ, այլ ոչ թե պաշտոնական նախազգուշացման համակարգերի փոխարինող։

BBC-ն նշում է, որ դեռևս չի ստացել Google-ից պատասխան Մյանմայում 2025 թվականի երկրաշարժի ժամանակ համակարգի աշխատանքի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի