Ալիևների ընտանիքը շուրջ 600 միլիոն դոլարով գնել է Թուրքիայի Mandarin Oriental Bodrum լյուքս դասի հանգստավայրը

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  ընտանիքը, ըստ լուրերի, ձեռք է բերել Թուրքիայի Բոդրում քաղաքում գտնվող Mandarin Oriental Bodrum հինգ աստղանի հանգստավայրի 50% բաժնեմասը՝ Pasha Holding-ի միջոցով կատարված 500 միլիոն եվրոյի (585.82 միլիոն դոլար) ներդրման միջոցով, գրում է Turkiye Today-ը։

Գործարքը, որն իրականացվել է թուրքական անշարժ գույքի Astas Holding-ի հետ համագործակցությամբ, իրականացրել է Pasha Holding-ը, որի խոշորագույն բաժնետերերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերն են՝ Լեյլա և Արզու Ալիևաները, ինչը բարձրակարգ հանգստավայրային ներդրումն ուղղակիորեն կապում է երկրի իշխող ընտանիքի հետ։

Mandarin Oriental Bodrum-ը, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բոդրում ափամերձ քաղաքում, բացվել է 2014 թվականի հուլիսին՝ Astas Holding-ի 650 միլիոն եվրոյի ներդրման շնորհիվ։ 132 սենյակով և գերլյուքս մասնավոր վիլլաներով հանգստավայրը ստացել է ավելի քան 140 միջազգային մրցանակ՝ դառնալով Եվրոպայի լավագույն լյուքս ուղղություններից մեկը։ Թուրքական sozcu լրատվական կայքի փոխանցմամբ՝ Pasha Holding-ը հանգստավայրի ձեռքբերումն ավարտել է 2023 թվականին՝ Astas Holding-ի նախագահ Վեդաթ Աշչիի հետ համատեղ ձեռնարկության պայմանագիր կնքելուց հետո։

Բոդրումի հանգստավայրը ներառում է բացառիկ վիլլաներ, որոնց արժեքը տատանվում է 8 միլիոնից մինչև 15 միլիոն եվրոյի սահմաններում, որոնցից յուրաքանչյուրն ունի անձնական լողավազաններ և բարձրակարգ հարմարություններ։

Հոնկոնգում գործող Mandarin Oriental Hotel Group-ի կողմից կառավարվող նախագիծը ներառում է նաև բնակելի միավորներ՝ Mandarin Oriental ապրանքանիշի ներքո։ Astas Holding-ը նախագծի շինարարությունը սկսել է 2011 թվականին՝ 2010 թվականին հողատարածքը ձեռք բերելուց հետո։ Ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայում Վեդաթ Ասքիի կողմից՝ միջազգային առևտուրը խթանելու համար, և այդ ժամանակվանից ի վեր դարձել է Թուրքիայի զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում խոշոր ներդրող։

Գործընկերությունից հետո Astas-ի նախագահ Վեդաթ Ասչին ասել է, որ Pasha Holding-ի հետ համագործակցությունը երկարաժամկետ արժեք կհաղորդի ինչպես Բոդրումին, այնպես էլ Թուրքիային։ Նա ընդգծել է, որ նախագիծը մեծ դեր է խաղացել Բոդրումի համաշխարհային շքեղ հանգստավայրերի շարքում ճանաչելիության բարձրացման գործում և վստահություն է հայտնել, որ համատեղ ձեռնարկությունն օգուտ կբերի ամբողջ զբոսաշրջային ոլորտին։

Pasha Holding-ն Ադրբեջանի խոշորագույն բիզնես խմբերից մեկն է, որը զգալի գործունեություն է ծավալում բանկային, անշարժ գույքի և զբոսաշրջության ոլորտներում։ Pasha Holding-ն Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի սեփականությունն է, այստեղ բաժնեմասեր ունեն նաև նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։

Հոլդինգին է պատկանում նաև Բաքվի «Աբշերոն» հյուրանոցը, այն վերահսկում է Ադրբեջանի բանկային հատվածի մոտ 33%-ը։

Իր ֆինանսական թևի՝ Pasha Bank-ի միջոցով խումբն ընդլայնվել է հարևան Վրաստանում և 2013 թվականին մուտք գործել թուրքական շուկա։

2021 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ Pasha Holding-ի ընդհանուր ակտիվները կազմել են 15,5 միլիարդ ադրբեջանական մանաթ, որը համարժեք է շուրջ 9,5 միլիարդ դոլարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի