Անտառային հրդեհներ Թուրքիայում․ վտանգի տակ են Անթալիան և այլ հանգստյան գոտիներ

Լուրեր

29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայում արդեն մի քանի օր է, ինչ բորբոքվում են անտառային հրդեհներ։ Հուլիսի 25-ից դրանք հասել են Անթալիայի նահանգ, որտեղ շատ զբոսաշրջիկների շրջանում սիրված հանգստյան վայրեր կան։ Թուրքիայի իշխանությունները հուլիսի 27-ին՝ կիրակի օրը, հայտնել են ծովափնյա շրջաններում կրակի դեմ պայքարում որոշ հաջողությունների մասին։ Նոր հրդեհների օջախներ են գրանցվել Բուրսայի նահանգում՝ Ստամբուլից հարավ, փոխանցում է DW-ն։

Հուլիսի 27-ի առավոտյան Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլըն մամուլի ասուլիսում ասել է, որ հրդեհների մեծ մասը վերահսկողության տակ է վերցվել, սակայն որոշ տեղերում դեռ շարունակվում են։ Նրա տվյալներով՝ վերջին մեկ օրում ամբողջ երկրում մարվել է 84 բնական հրդեհ, որոնցից 36-ը՝ անտառային։

«Թվում է՝ իրավիճակը չի ավարտվի երկու-երեք օրում», – հայտարարել է նախարարը և հորդորել է քաղաքացիներին բնության գրկում կրակ չվառել։

Նա նշել է, որ հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Մերսինի ծովափնյա նահանգի Սիլիֆքե քաղաքի, ինչպես նաև Անթալիայի Սերիկ քաղաքի մոտ տեղի ունեցող հրդեհները։ Անթալիայի նահանգի Գազիփաշա քաղաքում կրակի դեմ պայքարը դեռ շարունակվում է։ Նոր հրդեհներ են բռնկվել Բուրսայի ծովափնյա նահանգում՝ Ստամբուլից հարավ, ինչպես նաև մի շարք ծովից հեռու շրջաններում։

Թուրքիայում հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 1.500 մարդ, հայտնել է Յումակլըն։ Նախկինում հաղորդվել էր հրդեհների դեմ պայքարում 10 հրշեջի մահվան մասին։

Նախարարը ընդգծել է, որ ներկայիս ծայրահեղ շոգ եղանակի պայմաններում նույնիսկ թեթև քամին կարող է մեծ հրդեհ առաջացնել։ Անթալիայում ցերեկային ջերմաստիճանը հասնում է +35°C-ի, քամու արագությունը՝ մինչև 27 կմ/ժամ։ Թուրքիայի որոշ շրջաններում արձանագրվել է մինչև +50°C։

Ռուսական «Առաջին տուրիստական» Telegram-ալիքը հուլիսի 27-ին հաղորդել է, որ անտառային հրդեհները մոտեցել են Բոդրումին, Մարմարիսին, Մանավգատին և անգամ Անթալիայի օդանավակայանին։

«Մինչ այժմ տարհանում չի հայտարարվել, սակայն Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատունը զբոսաշրջիկներին հորդորում է առավելագույնս զգոն լինել և հետևել նորություններին», – հայտնել են Ռուսաստանի տուրիզմի միությունից։ Այնտեղ հավելել են, որ այս պահին հրդեհները չեն տարածվել ռուս զբոսաշրջիկների հանգստյան վայրերի վրա։