BBC. մարդու իրավունքները՝ գազի փոխարե՞ն․ ԵՄ-ն քննադատության է ենթարկվում Ադրբեջանի հետ հարաբերությունների համար

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Եվրոպական միության ղեկավարները էներգետիկ ոլորտում սկսեցին դիտարկել Ադրբեջանին որպես գործընկեր՝ կախվածությունը ռուսական գազից նվազեցնելու նպատակով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Քննադատները նշում են, որ դրա հետևանքով Ադրբեջանում տեղի են ունեցել լայնածավալ ռեպրեսիաներ, իսկ ԵՄ-ն դավաճանել է իր սկզբունքներին՝ առանց գազի խնդիրը լուծելու։ BBC-ն զրուցել է դիվանագետների և փորձագետների հետ՝ գնահատելու համար ավտորիտար այս հանրապետության և ժողովրդավարական միության մերձեցման արդյունքները։

Կայա Կալլասը և Իլհամ Ալիևը քայլում են կողք-կողքի անձրևի տակ․ Ալիևը անձրևանոցը պահում է Կալլասի գլխավերևում։ Նա՝ Իլհամ Ալիևը, այն երկրի ղեկավարն է, որտեղ վերջին երկու տարիներին տեղի են ունենում աննախադեպ քաղաքական ռեպրեսիաներ։ Իսկ Կալլասը՝ Եվրամիության գլխավոր դիվանագետը։

Այս տարվա մայիսին Տիրանայում Ալիևի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ջերմ հանդիպման կադրերը վրդովմունք առաջացրին Ադրբեջանի նախագահի քննադատների շրջանում։

Մեկ ամիս առաջ Կայա Կալլասը այցելել էր Բաքու՝ մամուլի դեմ հալածանքների գագաթնակետին, և այն բանից հետո, երբ երկրում փակվել էին ՄԱԿ-ի հիմնական գրասենյակները և Կարմիր խաչի առաքելությունը։

Երկու երկրների հարաբերությունների նոր փուլը սկսվեց 2022 թվականի հուլիսին, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանը հայտարարեց «հիմնական գործընկեր՝ ռուսական հանքավառելիքից հրաժարվելու ջանքերում»»,-հայտնում է աղբյուրը։

Անցած երեք տարիների ընթացքում Իլհամ Ալիևը հինգերորդ անգամ ընտրվեց Ադրբեջանի նախագահ, և նրա իշխանությունը գերազանցեց 21 տարվա շեմը։

Նրա դիրքերը առավել ամրապնդվեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմում վերջնական հաղթանակից հետո, ինչը հանգեցրեց ամբողջ հայկական բնակչության դուրսբերմանը տարածաշրջանից։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն աճել է մոտ 100-ից մինչև ավելի քան 350 մարդ, իսկ անկախ լրագրողներն արդեն ձերբակալվում են խմբագրությունների ամբողջ կազմերով։

Անցած տարվա դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանը ճանաչեց այս բոլոր խնդիրները՝ կոչ անելով Եվրոպական հանձնաժողովին կիրառել անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և «վերջ տալ կախվածությանը ադրբեջանական գազի ներմուծումից»։ Սակայն Եվրոպառլամենտի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն և պարտադիր չեն ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների համար։

Իլհամ Ալիևը, որը ընդդիմությանը անվանում է «հինգերորդ շարասյուն», ձերբակալությունները բացատրում է «մեդիա-տարածքը արտաքին բացասական ազդեցություններից պաշտպանելու անհրաժեշտությամբ»՝ միևնույն ժամանակ միջազգային կազմակերպություններին մեղադրելով միակողմանիության և երկրի ներքին գործերին միջամտելու համար։

Ադրբեջանցի ընդդիմադիրների համար ցավալի է, որ Եվրոպայի պաշտոնյաները, որոնք մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունն անվանում են ԵՄ-ի ռազմավարական շահ և պարտականություն, կարծես իրենց երկրի նկատմամբ բացառություն են անում։ Սակայն որոշ եվրոպացի վերլուծաբաններ առաջ են քաշում էլ ավելի լուրջ մեղադրանք. ըստ նրանց՝ ԵՄ-ը ոչ միայն անտեսում է ռեպրեսիաները, այլ հենց իր քաղաքականությունն է հանգեցրել դրանց։

Բրյուսելը մերժում է այս քննադատությունը։ Բայց ի՞նչ լուրջ խաղաքարտեր կարող է ունենալ Բաքուն ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։