Թրամփը կորցնում է համբերությունը Պուտինի հանդեպ․ Ռուբիո

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցնում է համբերությունը Ռուսաստանի հանդեպ և կարծում է, որ Վլադիմիր Պուտինը դիտավորյալ ձգձգում է Ուկրաինայի հետ կապված խաղաղ բանակցությունները։ Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 26-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ նա գնալով ավելի է նյարդայնանում, քանի որ, չնայած Վլադիմիր Պուտինի հետ լավ փոխհարաբերություններին ու հեռախոսազանգերին, ոչ մի արդյունք չկա։ Այդ պատճառով եկել է գործելու ժամանակը, և կարծում եմ՝ նախագահը հստակ ցույց է տվել, որ նա համբերությունը կորցնում է։ Նա այլևս ցանկություն չունի սպասելու, մինչև ռուսական կողմը որևէ քայլ ձեռնարկի այս պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Թրամփը համոզված է, որ Պուտինը բանակցություններ է վարել նրա հետ միայն ժամանակ ձգելու համար. «Այդ ամբողջ շփումներից մեծ մասը իրականում ուղղված էր ժամանակ շահելուն և ձգձգման տակտիկայի օգտագործմանը»։

ԱՄՆ նախագահը «չի պատրաստվում ընկնել այդ թակարդի մեջ», ընդգծել է Ռուբիոն։

«Նախևառաջ, բոլորը պետք է ուրախ լինեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է խաղաղության վրա։ Չկա որևէ բան, որը նա ավելի շատ ուզենար, քան խաղաղ համաձայնագրերի մաս լինելը, պատերազմները կանգնեցնելու և դրանք կանխելու հնարավորությունը։ Սա իր պատերազմը չէ, նա չի սկսել այն, նա ժառանգել է այն։ Եվ նա արել է ամեն բան՝ այն դադարեցնելու համար»,-հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները կմտցնեն 100% երկրորդային մաքսատուրքեր Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ, եթե առաջիկա 50 օրվա ընթացքում (մինչև սեպտեմբերի 2-ը) Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնություն չկնքվի։

Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները, այդ թվում նաև իր և Պուտինի միջև, վերածվել են «հավերժ խոսակցությունների»։

«Եվ հետո հրթիռներ են թռչում Կիևի վրա ու սպանում մարդկանց։ Սա պետք է դադարեցվի»,-պահանջել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև ասել է, որ «հիասթափված է Պուտինից» և հույս ուներ ամիսներ առաջ խաղաղ համաձայնության հասնել նրա հետ։