Դոնալդ Թրամփ․ միգրացիան «սպանում է Եվրոպան»

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ նախագահը հնգօրյա այցով ժամանել է Շոտլանդիա։ Այցի ընթացքում նա կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահին և Մեծ Բրիտանիայի վարչապետին, ինչպես նաև կայցելի իր ընտանիքին պատկանող գոլֆի դաշտերը։

Շոտլանդիա հնգօրյա այցով ժամանելիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միգրացիան «սպանում է Եվրոպան»։

Թրամփը հայտարարել է․ «Պետք է կանգնեցնեք այս սարսափելի ներխուժումը… Որոշ մարդիկ, որոշ ղեկավարներ իրենց երկրներում թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։ Բայց նրանք արժանի վարձատրություն չեն ստանում»։ Սակայն նա անուններ չի նշել՝ ասելով, թե չի ցանկանում «շփոթության մեջ գցել» մյուսներին։

Նախագահի պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է հանդիպում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Սպասվում է, որ ֆոն դեր Լայենի հետ բանակցությունների գլխավոր թեման կլինի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագրի կնքման հնարավորությունը։ Եթե համաձայնություն չձևավորվի, ապա ԱՄՆ-ն արդեն օգոստոսի 1-ից կարող է ԵՄ-ի նկատմամբ կիրառել 30 տոկոս մաքսային տուրքեր։

Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքումը «կդառնա բոլոր ժամանակների ամենամեծ գործարքը, եթե այն կնքենք»։ Մինչդեռ ԵՄ անդամ երկրներն արդեն հաստատել են իրենց հակամիջոցների ցանկը՝ համաձայնագրի չկնքման դեպքում։

ԱՄՆ նախագահը օգտվել է առիթից՝ կրկին քննադատելու քամու էներգիան՝ հայտարարելով, որ Եվրոպան պետք է «կանգնեցնի քամու տուրբինները»։

«Դուք քանդում եք ձեր երկրները…, փչացնում եք ձեր հիասքանչ դաշտերն ու հովիտները, սպանում եք ձեր թռչուններին», – հայտարարել է Թրամփը։

Trump Organisation ընկերությունը, որի ակտիվները ներկայումս գտնվում են նրա երեխաների կողմից կառավարվող վստահության ֆոնդում, պարտավորվել է վճարել Շոտլանդիայի կառավարության դատական ծախսերը, երբ Աբերդինշիրում գտնվող իր գոլֆի դաշտը պարտվել է դատական գործով։ Դատական հայցը վերաբերում էր գոլֆի դաշտի հարևանությամբ քամու էլեկտրակայանի կառուցմանը, որը, ըստ ընկերության, խանգարում էր գոլֆիստներին վայելել շրջապատի տեսարանները։

Շոտլանդիա այցի ընթացքում Թրամփը կայցելի Աբերդինշիրի գոլֆի դաշտը՝ օգոստոսի 13-ին դրա բացմանը նախորդող ժամանակահատվածում, ինչպես նաև մեկ այլ դաշտ՝ Տերնբերիի մերձակայքում։ Երկու դաշտերն էլ պատկանում են նրա ընտանիքին։