Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր. ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

2024 թվականից ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանոթանալով և մտերիմ հարաբերություններ հաստատելով բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողի հետ, վերջինիս հետ եկել է հանցավոր համաձայնության՝ կաշառքի դիմաց 2024-2025 թթ. ընթացքում ՀՀ ներկրված բեռների մաքսային ձևակերպումների ընթացքում նույնանման ապրանքները ցածր արժեքով մաքսազերծելու, հարկերը պակաս հաշվարկելու, ներմուծող տնտեսվարողներին ոչ հասանելի անհրաժեշտ տվյալներ տրամադրելու և հովանավորչության շուրջ: Արդյունքում՝ հիշյալ պաշտոնյան 2024 թվականի նոյեմբերի 23-ին բրոքերային ծառայություններ մատուցող անձից կաշառք է ստացել: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ նույն ստորաբաժանման ավագ մաքսային տեսուչը վերը նշված պաշտոնատար անձի գիտությամբ և հրահանգով 2024-2025 թվականներին ՀՀ ներկրված բեռները կրկին ցածր արժեքով մաքսազերծելու և հովանավորչության համար բրոքերային ծառայություններ մատուցող նույն տնտեսվարողից ստացել է կաշառք:

Կաշառք ստանալու համար ՊԵԿ երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանց կաշառք տալու համար բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

ՊԵԿ ստորաբաժանման պետի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ տնտեսվարողի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում: