Շոգ ու ծարավ. Բաքուն տառապում է ջրի պակասից ամառային տապի պայմաններում

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի տարբեր շրջաններում ջրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սուրախանի շրջանի Ենի Գյունեշլի բնակավայրում խմելու ջուրը մատակարարվում է միայն չորս օրը մեկ անգամ, իսկ Յասամալ շրջանի MIDA բնակելի համալիրում բնակիչներն ընդհանրապես ջուր չունեն։ Ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան նաև Խիրդալանում, Լոքբաթանում և Զիխեում։

Տեղեկությունների համաձայն՝ քաղաքի այլ շրջաններում նույնպես ջրի ճնշման նվազում է նկատվում, ջրանջատումներ են գրանցվում։ Լրագրող Այթան Մամեդովան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այն օրերին, երբ Բաքվում ջերմաստիճանը հասնում է 40-42 աստիճանի, քաղաքի տարբեր մասերում մի քանի օր է՝ ջուր չկա։

«Ինչո՞վ է զբաղվում  բնակչության ջրամատակարարման համար պատասխանատու պետական մարմինը։ Նրանք վերանվանել են «Ազերսու», ի՞նչ։ Որակը դարձել է ավելի վատ, քան նախկինում։ Իշխանության մեջ գտնվողները բոլորն ապրում են շքեղ բնակարաններում, նրանք ամեն ինչ ունեն, և ուրիշների վրա թքած ունեն։ Մարդը պետք է ունենա խիղճ, ամոթի զգացում, բայց նրանք չունեն»,- գրել է նա։

Միացյալ ջրամատակարարման ծառայությունը հայտնել է, որ Բաքվում և հարակից տարածքներում ջրամատակարարման ընդհատումները տարբեր պատճառներ ունեն։

«Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ջրի պահանջարկի աճը բնական երևույթ է: Այս առումով, գոյություն ունեցող ջրընդունիչ կառույցների և գլխավոր խողովակաշարերի գերբեռնվածությունը կանխելու, ինչպես նաև վթարների ռիսկը նվազագույնի հասցնելու համար իրականացվում է ջրամատակարարման որոշակի կարգավորում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին հայտարարություն է տարածել, որ վերջին շրջանում գրանցված աննորմալ շոգի պատճառով  միավորումներում, կազմավորումներում և զորամասերում, ինչպես նաև հատուկ ուսումնական հաստատություններում ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ՝ ադրբեջանական բանակի զինծառայողների շրջանում շոգի և արևահարության դեպքերը կանխելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի