Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

Լուրեր

05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող նրանց առաջարկություններն ու դիտարկումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը:

Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության և նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կամավոր ատեստավորման գործընթացում առաջնային խնդիրներից մեկը բոլոր առարկաների համար բարդության համաչափության ապահովումն է՝ պահպանելով արդարության սկզբունքը:

«Կամավոր ատեստավորումը չի կարող մեկ առարկայի պարագայում ավելի բարդ լինել, իսկ մեկ ուրիշի դեպքում՝ պարզ, հատկապես որ գործընթացը նաև խրախուսման որոշակի համակարգ է ենթադրում: Արձանագրված անհարթությունները տարեցտարի փորձել ենք կարգավորել, և այդ մոտեցումը շարունակական է՝ հաշվի առնելով արդարության սկզբունքի պահպանումը և առարկաների բովանդակային յուրահատկությունները։ Տարրական դասարաններում դասավանդումը, իհարկե, ունի իր առանձնահատկությունները․ առնվազն մեթոդական առումով աշխատանքը զգալի բարդ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ նախորդ տարիների վերլուծությունը փաստել է, որ համաչափության խնդիր կա։

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները և ուսուցիչների հետ քննարկումները: Ըստ նախարարի՝ ուսուցիչների առաջարկությամբ կամավոր ատեստավորման թեստերում բոլոր առարկաների համար նույն քանակությամբ առաջադրանքներ են լինելու, ուղեցույցները լրամշակվել են՝  դառնալով ավելի պարզ և բովանդակալից, վերանայվում են նաև գրականության ցանկերը։

Ժաննա Անդրեասյանը ուսուցիչներին  հորդորել է գործընթացը դիտարկել ոչ միայն տարրական դասարանների դասավանդման, այլև բոլոր առարկաների ուսուցիչների համար նույն պայմանների ապահովման տեսանկյունից։

Դասվարների խոսքով՝ մասնագիտական համայնքը կամավոր ատեստավորման գործընթացը ողջունելի է համարում, սակայն ունի որոշ դիտարկումներ։ Մասնավորապես՝ մտահոգություն է առաջացրել մեթոդիկային վերաբերող հարցերի գերակշռությունը։ Ուսուցիչներն ընդգծել են, որ տարիների ընթացքում ձևավորել են իրենց մեթոդական մոտեցումները՝ չշեղվելով դասական մեթոդիկայից, և այժմ ստիպված են վերանայել դրանք՝ ատեստավորմանը մասնակցելու համար։

«Մենք, իհարկե, խրախուսում ենք մանկավարժական նորարարությունը, սակայն պետք է հիշել՝ մեթոդի մեջ նորարարություն իրականացնելու համար նախ պետք է խորապես տիրապետել առկա մեթոդներին։ Դասվարների պարագայում մեթոդիկայի իմացությունը հիմնարար նշանակություն ունի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ մասնագիտական կարծիքներն առաջիկա ատեստավորման ընթացքում անպայման հաշվի կառնվեն։

Քննարկվել է նաև մեթոդական ուղեցույցներում գրականության ցանկի հստակեցման, թեմատիկ շրջանակների սահմանման, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված և գործածության երաշխավորված դասագրքերի հղումներն ուղեցույցներում ներառելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է՝ նոյեմբերին մեկնարկելիք կամավոր ատեստավորման թեստային առաջադրանքներում կներառվեն նախորդ ուսումնական տարում արդեն իսկ դպրոցներում կիրառված դասագրքերի և ուսումնական ծրագրերի նյութերը:

Հանդիպման ավարտին դասվարները շնորհակալություն են հայտնել կառուցողական քննարկման և իրենց դիտարկումներն արտահայտելու հնարավորության համար։ Նախարարը կարևորել է ուսուցիչների միասնականությունը՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր բարելավել գործընթացը՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը»,- գրված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։