Կոստանյանը Չեռնոգորիայում ներկայացրել է «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը

Լուրեր

29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
Բոլորը

Հուլիսի 21-ից 23-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև ՀՀ անվտանգության խորհրդի և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, աշխատանքային այցով գտնվել է Չեռնոգորիայում՝ ծանոթանալու վերջինիս՝ ԵՄ անդամակցության ուղղությամբ իրականացվող քայլերին, Չեռնոգորիայի օրենսդրական ներդաշնակեցմանը ԵՄ օրենսդրությանը, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցմանը և Հայաստանում դրանց տեղայնացման և կիրառման հնարավորություններին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Չեռնոգորիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ գլխավոր բանակցող Պրեդրագ Զենովիչի, գործընթացում  ներգրավված առանցքային շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների՝ Ներքին գործերի նախարարության պետական նախարար Պետար Կոպրիվիցայի, Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության և միջազգային իրավական օգնության տնօրինության գլխավոր տնօրեն Բլագոյ Գլեդովիչի, Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի, Չեռնոգորիայի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Իվան Վուկովիչի և Չեռնոգորիայի Պանեվրոպական միության նախագահ Գորդանա Ջուրովիչի հետ:

Չեռնոգորական կողմին են ներկայացվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները, Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային հիմք հանդիսացող փաստաթղթում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում ներառված ոլորտներում ԵՄ օրենսդրությանն ու չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև քննարկվել է Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը:

Ներկայացվել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շրջանակներում Չեռնոգորիայի վարած քաղաքականությանը և իրականացված բարեփոխումներին:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի, Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի ու Եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ:

Հաշվի առնելով Չեռնոգորիայի զգալի փորձն ու գրանցած հաջողությունները ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ԵՄ հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում»,- նշված է հաղորդագրության մեջ: