Աջակցել ենք գործով․ Ադրբեջանում Իսրայելի դեսպանը՝ Արցախ այցի մասին

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինձ համար պատիվ էր լինել «ազատագրված տարածքներ» (նկատի ունի Արցախը) այցելած Իսրայելի առաջին դեսպանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը Ադրբեջանում իր գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղի ազատագրման շնորհիվ յուրաքանչյուր ադրբեջանցի այսօր կարող է կրկին քայլել Ղարաբաղի հողով՝ Շուշայից մինչև Լաչին։ Ինձ համար պատիվ էր լինել առաջին Իսրայելի դեսպանը, որն այցելել է  Շուշի և ականատես եղել նրա շքեղությանը, տեսել Ֆիզուլիի ավերակները, Քելբաջարի Իստիսուի բուժիչ ջրերը, Աղդամի վերականգնումը, Զանգելանի հրաշալի գեղատեսիլ Աղալի գյուղը և Լաչինի շունչ կտրող բլուրները»,- հայտարարլ է նա։

Դեսպանը երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերություն է որակել՝ հավելելով, որ վերջին վեց տարիների ընթացքում դրանք հասել են նոր բարձունքների։ Ըստ նրա՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը կարող է վերածվել տարածաշրջանային ուժի և Ադրբեջանը կարող է և արդեն խաղում է կարևոր դեր Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Ջորջ Դիքը նաև նշել է, որ Ադրբեջանի մասնակցությունը Աբրահամի համաձայնագրերին, Իսրայելի և այլ երկրների միջև միջնորդությունը և բանակցությունները խորհրդանշում է այն հեղինակությունը, որը Բաքուն ունի տարածաշրջանում՝ բարելավելով կողմերի միջև հարաբերությունները։

Ջորջ Դիքն ավարտում է Բաքվում իր աշխատանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի