Հայաստանից 382 անձի ռեզյումեից տվյալ է արտահոսել

Լուրեր

26.11.2026 | 09:52
Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020-ին բանակի համար ընդունված զրահաբաճկոնների ներդիրներին
26.11.2026 | 09:44
Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
Բոլորը

BOLD LLC (Bold.com- հնարավորություն է տալիս ստեղծել ռեզյումեներ) ընկերությունում տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որի մասին ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։ Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

Նշվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 10-ին, սակայն հայտնաբերվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին։

«Արտահոսած տվյալները ներառում են օգտատերերի կողմից հարթակում ստեղծված և պահված ռեզյումեները։ Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ դրանք ստատիկ ֆայլեր են, որոնք մուտք չեն ապահովում օգտատերերի հաշիվներին կամ մուտքի հավատարմագրերին։ Ռեզյումեների բովանդակությունը կարող է պարունակել ինչպես հիմնական նույնացուցիչներ, այնպես էլ լրացուցիչ անձնական տվյալներ՝ կոնտակտային տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն և այլն։

Ըստ ընկերության նամակի՝ արտահոսած տվյալները վերաբերում են Հայաստանից 382 անձի»,- հաղորդում է գործակալությունը։

Կառավարությունը հորդորում է վերանայել նշված հարթակում պահվող տեղեկությունները՝ գուշանալու հնարավոր ինքնության գողության կամ տվյալների չարաշահման փորձերից։