Իսրայելն ու Սիրիան 25 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի միջնորդությամբ բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան նախարարները հինգշաբթի չորս ժամ տևած հանդիպում են անցկացրել Փարիզում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի հատուկ դեսպան Թոմ Բարաքի հովանու ներքո։ Քննարկվել են երկրների միջև լարվածության թուլացման հարցեր, գրում է Axios-ը։

Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կազմակերպված հանդիպումը Իսրայելի և Սիրիայի միջև ամենաբարձր մակարդակի պաշտոնական հանդիպումն էր ավելի քան 25 տարվա ընթացքում։  Վերջին անգամ նման բարձր մակարդակի հանդիպում տեղի է ունեցել 2000 թվականին, երբ ԱՄՆ  նախագահ Քլինթոնը Շեփերդսթաունում հյուրընկալել էր Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Էհուդ Բարաքին և Սիրիայի այն ժամանակվա արտգործնախարար Ֆարուք ալ-Շարաային՝ երկրների միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակում։

Փարիզում կայացած հանդիպմանը իսրայելական կողմից մասնակցել են ռազմավարական հարցերով նախարար և Նեթանյահուի վստահելի անձ Ռոն Դերմերը, իսկ սիրիական կողմից՝ արտգործնախարար Ասադ ալ-Շեյբանին։ Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ գագաթնաժողովի նպատակն էր անվտանգության վերաբերյալ համաձայնությունների հասնել Սիրիայի հարավի վերաբերյալ՝ Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարը պահպանելու և անցյալ շաբաթվա նման ճգնաժամերը կանխելու համար։

«Փարիզում հանդիպել եմ սիրիացիների և իսրայելցիների հետ։ Մեր նպատակը երկխոսությունն ու լարվածության թուլացումն էր, և մենք դրան հասանք։ Բոլոր կողմերը վերահաստատել են  իրենց հանձնառությունը՝ շարունակել այս ջանքերը»,- գրել է Բարաքը X-ի իր միկրոբլոգում։

Իսրայելի կառավարությունը հույս ունի, որ սահմանին անվտանգության կարգավորումների հարցից զատ՝ Ֆրանսիայում կայանալիք գագաթնաժողովը «կհանգեցնի Սիրիայի ավելի մեծ պատրաստակամության՝ Իսրայելի հետ առաջ շարժվելու նաև դիվանագիտական քայլերի հարցում», ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանունության պայմանով։

Ասադի ռեժիմի տապալումից հետո Իսրայելը և Սիրիայի նոր իշխանություններին աջակցող թուրքական կառավարությունը բանակցություններ են վարել Սիրիայում ռազմական հակամարտությունների կարգավորման վերաբերյալ և թեժ գիծ են ստեղծել Իսրայելի րև Թուրքիայի զինված ուժերի միջև՝ Սիրիայի օդային տարածքում բախումները կանխելու համար, հայտնել են իսրայելցի պաշտոնյաները։ Այդ բանակցությունների ընթացքում թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընն առաջարկել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդական Ցախի Հանեգբիին՝ սիրիացի պաշտոնյաներին հրավիրել միանալ հանդիպումներին։ Իսրայելցիները համաձայնվել են, և Հանեգբին մի քանի անգամ Բաքվում հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շաիբանիի հետ։

Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաները նշում են, որ Փարիզում կայացած հանդիպումն առաջին քայլն էր և ընդգծում՝ առաջ շարժվելու համար անհրաժեշտ են երկու կողմերից էլ վստահության ամրապնդման միջոցառումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի