Արցախում Ալիևի հետ ֆորումի մասնակցելու համար քննադատությունների արժանացած Միխայիլ Գուսմանը հեռացվել է ՏԱՍՍ-ի փոխտնօրենի պաշտոնից

Լուրեր

06.10.2026 | 16:16
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
Բոլորը

Միխայիլ Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս որոշման պատճառները չեն նշվում։

ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովը շնորհակալություն է հայտնել 75-ամյա Գուսմանին «ՏԱՍՍ-ում իր անխոնջ աշխատանքի բոլոր 30 տարիների համար» և մաղթել «նոր նախագծեր և նոր տաղանդավոր թիմեր»։

Գուսմանը հեռացումը տեղի է ունենում Բաքվի ու Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին։ Այս ընթացքում նա մասնակցել է գրավյալ Արցախում կազմակերպված Շուշիի 3-րդ գլոբալ մեդիա ֆորումին։

Ֆորումին մասնակցելու համար Գուսմանը վերջերս քննադատությունների էր ենթարկվում իշխանական բլոգերների կողմից։ Միջոցառման ընթացքում նա հարց էր ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ միաժամանակ հայտարարելով, թե Բաքուն վարում է «բացարձակապես յուրահատուկ արտաքին քաղաքականություն»:

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը, որը ՌԴ-ում Բաքվի լոբբիստներից է, նույնպես քննադատությունների թիրախում է հայտնվել։ Բլոգեր Սերգեյ Կոլյասնիկովը գրել է, որ Մարկովը և Գուսմանը Ալիևին հաճոյախոսություններ էին անում այն ժամանակ, երբ «մեր լրագրողները, որոնք պատանդ են վերցված, նստած են ադրբեջանական զնդաններում»։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի զինվորական թղթակից Ալեքսանդր Կոցը ողջունել է Գուսմանի հեռացումը պաշտոնից։

«Կադրային որոշման պատճառները չեն հաղորդվում։ Սակայն օրերս Գուսմանը քաղաքագետ Մարկովի հետ գնացել էր խոնարհվելու Ադրբեջանի նախագահի առջև։ Ով, հիշեցնեմ, պատանդ է պահում ռուս ՏՏ մասնագետներին, որոնց ծեծի են ենթարկել, և որի լրատվամիջոցները, էքստազի մեջ միաձուլվելով ադրբեջանցի փորձագետների հետ, մեղադրում են Ռուսաստանին»,- ասվում է նրա գրառման մեջ։

Ի դեպ, ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով: Ալիևը կոչ էր արել Ուկրաինային «չհամաձայնել օկուպացիային»։

«Երբեք չհամաձայնվել օկուպացիայի հետ, սա է գլխավոր խորհուրդը»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին ի պատասխան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։Ռուսաստանի անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել 10-ից ավելի ռուսների, խուզարկություններ են անցկացրել «Sputnik Ադրբեջանի» խմբագրությունում և կալանավորել խմբագրության երկու անդամի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի