Մահացել է ամերիկացի դերասան և ըմբշամարտի լեգենդ Հալկ Հոգանը
Քաղաքականություն
24.07.2025 | 20:01
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում 71 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, հեռուստահաղորդավար և ըմբիշ Հալկ Հոգանը: Այս մասին հուլիսի 24-ին հայտնել Է TMZ պորտալը։
Նշվում է, որ մահվան պատճառը սրտի կանգն է եղել:
Հոգանը ըմբիշի կարիերան սկսել է 1977 թվականին։ Զուգահեռաբար նա նկարահանվել է կինոյում. առաջին դերը ստացել է 1982 թվականին «Ռոքի 3» ֆիլմում։ Նա նկարահանվել է «Ա թիմ», «Թույն Ուոքեր» սերիալներում, «Կոմանդոն արվարձանից» ֆիլմում։