Ադրբեջանի կառավարության բռնաճնշումների արդյունքում տասնյակ լրագրողներ են ձերբակալվել, խոշտանգվել, անկախ ԶԼՄ-ներ են փակվել․ Amnesty International-ի ահազանգը

Լուրեր

29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
Բոլորը

Amnesty International միջազգային ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը հուլիսի 22-ին՝ Ադրբեջանում մամուլի ազգային օրը, հրապարակել է «Ադրբեջան. խմբագրությունից մինչև բանտ։ Անկախ լրագրողների հետապնդումներ» վերնագրով զեկույց։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում տասնյակ լրագրողներ են կալանավորվել կեղծ մեղադրանքներով, և անարդար դատավարությունների ու խոշտանգումների մասին հաղորդագրությունները գնալով աճում են, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել միջազգային կազմակերպությունների շրջանում։

«Անցած տարվա ընթացքում կառավարության կոշտ բռնաճնշումների քաղաքականության արդյունքում տասնյակ լրագրողներ են ձերբակալվել, մինչդեռ անկախ լրատվամիջոցները կա՛մ փակվել են, կա՛մ ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը: Այս իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացրել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունների շրջանում»,- նշում է կազմակերպությունը։

Զեկույցում նաև հիշատակվում են AbzasMedia, Toplum TV և Meydan TV ընկերությունների ներկայում բանտարկված աշխատակիցները:

Ասվում է նաև, որ ձերբակալված լրագրողները պահվում են ծանր պայմաններում: Նրանք երկար ժամանակ պահվում են մենախցում, զրկված են իրենց փաստաբանների հետ հանդիպելու հնարավորությունից, իսկ որոշները ենթարկվում են խոշտանգումների: Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և միջազգային կազմակերպություններ ուղղված բողոքներին, բանտերում պայմանները մնում են անփոփոխ։

«Անկախ լրատվամիջոցների ղեկավարներից և աշխատակիցներից շատերը տառապում են լուրջ առողջական խնդիրներից: Նրանցից մեկը՝ «13-րդ ալիքի» ղեկավար Ազիզ Օրուջովը, տառապում է բարձր արյան ճնշմամբ և սրտի հիվանդություններով: Ալեսկեր Մամեդլիի մոտ ախտորոշվել է վահանաձև գեղձի ուռուցք, սակայն նրան թույլ չեն տվել անցնել լրացուցիչ հետազոտություններ: Հաֆիզ Բաբալին ամիսներ շարունակ սպասում է երակների լայնացման վիրահատության»,- ընդգծվում է զեկույցում։

Կազմակերպությունը պահանջել է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր լրագրողներին, որոնք կալանավորվել կամ բանտարկվել են քաղաքական դրդապատճառներով՝ իշխանություններին քննադատելու համար, և չեղյալ հայտարարել նրանց դեմ կայացված դատավճիռներն ու մեղադրանքները։

Զեկույցում նշվում է, որ լրագրողներին և այլ կալանավորվածներին պետք է տրամադրվի համարժեք բժշկական օգնություն մինչև նրանց ազատ արձակումը, և որ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը պետք է անհապաղ դադարեցվեն։

«Բացի այդ՝ կալանքի տակ խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր մեղադրանքները պետք է անհապաղ և օբյեկտիվորեն հետաքննվեն, և այդ խախտումների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, լրագրողների և ակտիվիստների կամայական ձերբակալություններն ու հետապնդումները պետք է դադարեցվեն, և բոլոր սահմանափակումները, որոնք հակասում են միջազգային իրավունքին և չափանիշներին, պետք է վերացվեն: Բանտարկված լրագրողների ընտանիքների և կառավարության քննադատների նկատմամբ ճնշումները, այդ թվում՝ նրանց միջոցների անհիմն սառեցումը, պետք է դադարեցվեն»,- ասվում է զեկույցում։

Amnesty International-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հրապարակավ ցույց տալ իրենց հանձնառությունը մարդու իրավունքների, մասնավորապես՝ խոսքի, միավորումների և խաղաղ հավաքների ազատությունների պաշտպանությանը և հարգմանը: Նաև  պահանջում է չեղյալ հայտարարել «Լրատվամիջոցների մասին» օրենքը:

«Amnesty International»-ը կոչ է անում միջազգային հանրությանը մարդու իրավունքների խախտումների հարցը բարձրացնել Ադրբեջանի կառավարության հետ բոլոր հնարավոր հարթակներում, ինչպես նաև կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դիվանագետներին կազմակերպել այցելություններ բանտարկված լրագրողներին և բարձրացնել իրազեկվածությունը քննադատական ձայների և անկախ լրատվամիջոցների վրա ճնշման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի