ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Թրամփի անունը գտել է Էփշտեյնի փաստաթղթերում և այդ մասին հայտնել նրան․ WSJ

Լուրեր

08.12.2025 | 23:30
Իլոն Մասկը կոչ է անում «վերացնել» ԵՄ-ն. Եվրահանձնաժողովին արգելվել է X-ում գովազդներ տեղադրել՝ 120 միլիոն եվրո տուգանքից հետո
08.12.2025 | 23:14
Վերջնական որոշում չկա. Բայրամովը՝ Ադրբեջանի կողմից Գազա զորակազմ ուղարկելու մասին
08.12.2025 | 22:59
Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար. Պաշտպանական թիմի հայտարարությունը
08.12.2025 | 22:54
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին որոշ փաստաթղթերի ծանոթանալու միջնորդություն է ներկայացրել
08.12.2025 | 22:43
Ջրային կոմիտեի նախագահը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ջրային անվտանգության հարցերում
08.12.2025 | 22:30
Չինաստանը մարդանման ռոբոտներ կտեղակայի Վիետնամի սահմանին պարեկության համար
08.12.2025 | 22:18
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն իջել է 1 սմ-ով
08.12.2025 | 22:05
ԵՄ յոթ երկրներ պնդում են Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու հարցում
08.12.2025 | 21:52
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել հավաքների անցկացման կանոնները
08.12.2025 | 21:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.12.2025 | 21:27
Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
08.12.2025 | 21:13
AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08.12.2025 | 21:00
Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:54
Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
08.12.2025 | 20:45
Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարության պաշտոնյաները, որոնք ուսումնասիրել են ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերը, Դոնալդ Թրամփի անվան մի քանի հիշատակում են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով նախագահական վարչակազմի բարձրաստիճան աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Մայիսին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին և նրա տեղակալը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփին տեղեկացրել են այդ մասին։ Ըստ WSJ-ի՝ հանդիպման ժամանակ Թրամփին ասել են, որ փաստաթղթերը պարունակում են «չստուգված լուրեր» մի քանի անձանց, այդ թվում՝ հայտնի անձանց մասին, որոնք շփվել են Էփշտեյնի հետ։ Հանդիպման ժամանակ պաշտոնյաները նշել են, որ փաստաթղթերում միայն անվան հիշատակումը չի վկայում որևէ խախտում կատարելու մասին։

Աղբյուրները հայտնել են՝ Թրամփին նաև ասել են, որ Արդարադատության նախարարությունը չի հրապարակի Էփշտեյնի հետաքննության վերաբերյալ լրացուցիչ նյութեր, քանի որ փաստաթղթերը պարունակում են մանկական պոռնոգրաֆիա և տուժածների  մասին անձնական տեղեկություններ։ Թրամփը պատասխանել է, որ վստահում է նախարարության որոշմանը և չի առարկում նյութերի չհրապարակմանը:

ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը գաղտնի կերպով այլ պաշտոնյաների ասել է, որ Թրամփի անունը հայտնվել է Էփշտեյնի փաստաթղթերում՝ ըստ վարչակազմին մոտ կանգնած անձանց։ Պատելը հրաժարվել է պատասխանել  լրատվամիջոցի հարցերին, սակայն ասել է, որ Արդարադատության նախարարության կայքում տեղադրված հուշագիրը, որտեղ բացատրվում է, թե ինչու լրացուցիչ փաստաթղթեր չեն հրապարակվելու, «համապատասխանում է մանրակրկիտ հետաքննությանը»։

Հուլիսի 15-ին ABC News-ը հարցրել էր Թրամփին՝ արդյո՞ք Փեմ Բոնդին իրեն ասել է, որ իր անունը կա Էփշտեյնի ֆայլերում։

«Ո՛չ, նա պարզապես մեզ շատ կարճ տեղեկատվություն է տվել»,- պատասխանել է Թրամփը։

Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չոնգն իր հերթին ասել է․ «Սա ևս մի կեղծ լուր է՝ ինչպես The Wall Street Journal-ի նախորդ հոդվածը»։

Հավելենք, որ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի մեջ։ Հետաքննության տվյալներով՝ գործարարը սեռական ծառայություններ է ստացել անչափահաս աղջիկներից և «տրամադրել» դրանք ազդեցիկ մարդկանց։ 2019 թվականին ձերբակալվելուց հետո նա ինքնասպան էր եղել Նյու Յորքի բանտախցում։

Թրամփը, որը ֆինանսիստի ընկերն էր, բազմիցս տեսություն է առաջ քաշել, որ Էփշտեյնն ունեցել է «հաճախորդների ցուցակ», որոնց նա «վարձակալել է» անչափահասների սեռական հարաբերությունների համար, և որ ցուցակում կարող էին ներառված լինել դեմոկրատներ։ Նա խոստացել էր հրապարակել ցուցակը նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո։

Այնուամենայնիվ, 2025 թվականի հուլիսի 7-ին Արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն հրապարակել են հուշագիր, որում նշվում է, որ իրենք ապացույցներ չունեն Էփշտեյնի «հաճախորդների ցուցակի» գոյության մասին։

Հուլիսի 17-ին էլ The Wall Street Journal-ը գրել էր, որ Դոնալդ Թրամփը 2003 թվականին Ջեֆրի Էփշտեյնին ծննդյան բացիկ է ուղարկել՝ մերկ կնոջ «անպարկեշտ» նկարով և իր ստորագրությամբ։

Թրամփը սպառնացել էր թերթի և դրա հրատարակիչ, մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոկի դեմ 10 միլիարդ դոլարի զրպարտության հայց ներկայացնել։ Թրամփը հոդվածն անվանել էր «կեղծ», WSJ-ը՝ «անօգուտ» և «անպատվաբեր» թերթ, իսկ առաջիկա դատավարությունը՝ «պատմական»։ Այնուհետև Սպիտակ տունը հեռացրել էր The Wall Street Journal-ը նախագահականի լրագրողների ցանկից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի