Ով կարող է լինել կաթողիկոսի թեկնածու․ Մայր Աթոռից արձագանքում են Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գարեգին Բ-ի դեմ արշավի երկրորդ ամսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ինչպես է պատկերացնում նոր կաթողիկոսի ընտրությունը։ Ըստ նրա՝ նախ Գարեգին Երկրորդին պետք է փոխարինի կաթողիկոսի տեղապահը։

Մայր Աթոռի միաբան Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը Factor TV-ի հետ զրույցում վարչապետի առաջ քաշած գաղափարին վերապահումով է վերաբերվում։

Սահմանադրությամբ Մայր Աթոռի կառավարմանը, կաթողիկոսի ընտրությանը մասնակցելու որևէ լիազորություն չունեցող վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ երեկ նաև հայտարարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը փոփոխության ենթարկելու անհրաժեշտության մասին։

Ազգային-Եկեղեցական Ժողովը եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է։ Այն համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցն է, որին, ի թիվս այլ հարցերի, վերապահված է Եկեղեցու Սահմանադրության ընդունումը, փոփոխություններն ու լրացումները։ Արդյո՞ք այլ ձևաչափով հնարավոր է եկեղեցու կանոնագրքում փոփոխություն կատարել, ինչպես վարչապետն է առաջարկում։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ունեն իրենց հակադարձումը։ Կաթողիկոսի դեմ արշավում վարչապետին աջակցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսպիսի հարցադրումներ ունի։

Այժմ մի բան է հստակ, որ Կառավարությունում պաշտոնապես չկա ձևավորված մարմին, որը կզբաղվի եկեղեցու կանոնագրքի փոփոխությամբ, նիստից հետո Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց արդարադատության նախարարը։ Իսկ գործադիրը կարո՞ղ է այդ հարցին միջամտել, հետաքրքրվեցինք Սրբուհի Գալյանից։

Առաջիկայում նախատեսված է Փաշինյանի նախաձեռնած հավաքը Էջմիածնի հրապարակում, որը նա անվանել է «մեծ հոգևոր հանդիպում»։ Մամուլում կան հրապարակումներ, որ, գուցե, Փաշինյանն այդ օրը փորձի հանդիպել կաթողիկոսին ու մինչ օրս ֆեյսբուքում առաջ քաշած հարցերն ուղիղ տա նրան։

ՔՊ-ական Արման Եղոյանն այսօր Factor TV-ի տաղավարում հավաքին վերաբերող հարցին ուղիղ չպատասխանեց՝ դա համարելով գործընթացի տեխնիկական մաս։

Թե երբ կլինի Փաշինյանի նախաձեռնած հոգևոր մեծ հանդիպումն ու ինչ հետևանքներ կունենա, անհայտ է։ Սակայն, մեր տեղեկություններով, որոշ իշխանականներ դեմ են հանրահավաքից հետո Մայր Աթոռի տարածք մտնելու գաղափարից, բայց չեն ուզում այս դիրքորոշումը բարձրաձայնել, հավանաբար, զգուշանալով մեկ SMS-ով աշխատանքից զրկվելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան