Այցի չեղարկումից հետո Օվերչուկը դեռևս չի ծրագրում Ադրբեջան այցելել․ Բաքվից հրավեր չկա

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն առաջիկայում չի ծրագրում այցելել Ադրբեջան, նման հրավեր Բաքվից դեռևս չի ստացվել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Առաջիկայում նման հրավեր չկա»,- Ադրբեջան առաջիկա այցի հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ ասել է Օվերչուկը։

Բացի այդ, նա նշել է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը զարգացնում ու պահպանում են տնտեսական կապերը, և ոչ ոք շահագրգռված չէ դրանց խզմամբ։

«Ընդհանուր առմամբ, մենք զարգացնում ենք տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, և այդ կապերը պահպանվում են, ոչ ոք շահագրգռված չէ դրանց խզմամբ։ Ադրբեջանի կողմից որոշակի վրդովմունք կա, բայց մեր կողմից նույնպես վրդովմունք կա, քանի որ մենք գիտենք Ադրբեջանում 13 Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք ներկայում կալանքի տակ են։ Մեր դեսպանատունն այժմ աշխատում է այդ մարդկանց հնարավորինս շուտ տուն, իրենց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Սրանք այն հարցերն են, որոնք մեզ հետաքրքրում են, մենք մշտական կապի մեջ ենք [Բաքվի հետ]»,- հայտարարել է Օվերչուկը «Россия-1»-ին։

Պատասխանելով լրագրողի հարցին «Ադրբեջանում [ռուսական] փառատոների չեղարկման» մասին, Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ «դա այդքան էլ կարևոր չէ, ամենակարևորը մարդիկ են»։

«Հատկապես անհանգստացնող է, որ մեր լրագրողները ձերբակալվել են այնտեղ։ Այս բոլոր հարցերը քննարկվում են ադրբեջանական կողմի հետ, անհրաժեշտ է համբերատար և հանգիստ լինել, քանի որ մեր տնտեսական կապերն Ադրբեջանի հետ զարգանում են, պահպանվում են, և ոչ ոք շահագրգռված չէ դրանք խզելով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Այս իրադարձությունների ֆոնին՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հունիսի վերջին նախատեսված այցը Ադրբեջան Բաքուն չեղարկել էր։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ստեղծված իրավիճակում Բաքուն  որևէ նպատակահարմարություն չի տեսնում Օվերչուկի կամ որևէ այլ ռուս պաշտոնյայի՝ երկիր այցի մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի