ԲԱՆԱՎԵՃ․ ՀԷՑ-ը խլո՞ւմ են, թե՞ վերադարձնում տիրոջը․ արբիտրաժային դատարանի աղմկոտ որոշման հետքերով

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը երեկ հայտարարեց, թե Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտադրել է ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի պետականացումից՝ որպես անհետաձգելի միջոց, զգուշացնելով, որ Կարապետյանները կարող են չստանալ լիարժեք փոխհատուցում, եթե կորցնեն վերահսկողությունը ընկերության վրա։ Սա Կարապետյանները համարում են հաղթանակ։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշեց, որ ժամանակավոր կառավարչի նշանակման նպատակը երկրի էներգետիկ կայունության պահպանումն է, պետական անվտանգությանը սպառնացող ռիսկերի չեզոքացումը և ՀԷՑ-ում չարաշահումների կանխարգելումը, միևնույն ժամանակ ընդգծելով՝ միջազգային արբիտրաժների որոշումներն կիրառվում են ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։

ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված օրենքների փաթեթն ընդունել էր ԱԺ-ն, որից հետո Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ժամանակավոր կառավարիչ և անցել է իր գործառույթների կատարմանը։

ՀՀ կառավարությունն ունե՞ր իրավունք՝ գնալ ՀԷՑ-ի ազգայնացման ճանապարհով, թե՞ խախտվել են ներդրողների իրավունքները։ Արբիտրաժային դատարանն, ի վերջո, ՀՀ-ին տուգանի՞, թե՞ Կարապետյանների հայցի մերժման որոշում կկայացնի։ 

Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Սոս Խաչիկյանը՝ տնտեսագետ,  Սուրեն Պարսյանը՝  տնտեսագետ, Ռոբերտ Ղևոնդյանը՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ, Հայկ Գևորգյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսական մեկնաբան, Աղասի Թավադյանը՝ տնտեսագետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան