Փաշինյանի «մաշված» ռեյտինգը․ ինչպես է փոխվել քաղաքական ուժերի վարկանիշը վերջին տարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
Բոլորը

Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը վարկանիշը «մաշված» է, իսկ Ռոբերտ Քոչարյանինը մի փոքր ավելացել է՝ անցած սեպտեմբերի համեմատ։ Այս մասին են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հունիսի 16-ից 25-ն իրականացված հարցման արդյունքները։

2018 թվականին բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնող, 2020-ի պատերազմի պարտությունից հետո 54 տոկոս քվե ստացած Փաշինյանին, ըստ հարցման արդյունքների, այսօր վստահում 13 տոկոսը։ Վարչապետի վարկանիշն անկում է ապրել 3 տոկոսով․ 2024-ի սեպտեմբերի հարցումների տվյալներով՝ նրան վստահում էր հարցվածների 16 տոկոսը։ Փաշինյանի թիմակից, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը վստահ է, որ այդ հարցումները չեն ներկայացնում իրականութունն ամբողջությամբ։

Վահագն Ալեքսանյանին մխիթարում է փաստը, որ 2021-ի ընտրություններում իրենց հիմնական մրցակից Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն այսօր ընդամենը չորս տոկոս է։ Բայց ուշագրավ է, որ Փաշինյանի վարկանիշի նվազմանը զուգահեռ՝ Քոչարյանի դիրքը նախորդ տարվա համեմատ բարելավվել է երկու տոկոսով։ Երկրորդ նախագահը վստահություն ունեցող քաղաքական գործիչների ցանկում երրորդն է, Փաշինյանից հետո ամենամեծ վարկանիշ ունեցողն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է՝ 5 տոկոսով։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը, անդրադառնալով Փաշինյանի և Քոչարյանի վարկանիշի փոփոխություններին, նշում է, որ Փաշինյանի կառավարումից հիասթափվածների թիվն աճել է, քանի որ խնդիրների լուծումներ չեն տեսել, ինչն էլ ավելացրել է Քոչարյանի աջակիցների թիվը։

Չնայած 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին տրված ու չկատարված մի շարք խոստումներին, այդ թվում՝ գերիների վերադարձի, Արցախի գրավյալ տարածքների ապաօկուպացիայի, դատաիրավական համակարգի լիաժեք բարեփոխման և կոռուպցիան արմատախիլ անելու մասին, Փաշինյանի թիմակիցը վստահ է, որ վարչապետի ու իշխող ուժի վարկանիշը գնալով աճում է։

Չնայած ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի լավատեսությանը՝ նշենք, որ հարցման համաձայն՝ նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա ՔՊ-ի օգտին կքվեարկեր ընտրողների ընդամենը 17 տոկոսը։ Նախորդ տարի աշնանն այդ թիվը 20 տոկոս  էր։ «Հայաստան» դաշինքի օգտին, նախորդ տարվա 2% տոկոսի փոխարեն, այս տարի 4%-ն է պատրաստ քվեարկել։

Անփոփոխ է մնացել քաղաքական գործիչներից որևէ մեկին չվստահող քաղաքացիների թիվը․ թե՛ նախորդ տարի, թե՛ այս տարի այդ ցուցանիշը կազմում է 61 տոկոս։

Եթե ընտրությունները տեղի ունենա հաջորդ կիրակի, ապա հարցմանը մասնակցածների 12 տոկոսը նշել է, որ քվեաթերթիկը կփչացնի, իսկ 28 տոկոսը չի մասնակցի ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան