Թուրքիան 2,8 միլիարդ դոլարի «կանաչ» ֆինանսավորում է ապահովել դեպի Նախիջևան երկաթուղու համար

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Թուրքիան շուրջ 2,8 միլիարդ դոլարի «կանաչ» ֆինանսավորում է ապահովել երկաթուղային նախագծի համար, որը նպատակ ունի ուղիղ երկաթուղային կապ հաստատել Ադրբեջանի Նախիջևան էքսկլավի հետ, գրում է Daily Sabah-ը։

Նշվում է, որ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու նախագծի համար ստացվել է 2,4 միլիարդ եվրո (2,8 միլիարդ դոլար) արտաքին ֆինանսավորում, որը կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային երկաթուղային կապը։

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը X-ի իր միկրոբլոգում նշել է, որ ֆինանսավորումը կամրապնդի երկրի  ենթակառուցվածքները, մրցունակությունը և արդյունավետությունը։

Անկարան համաձայնագիր է ստորագրել է Ճապոնիայի MUFG բանկի գլխավորած վարկատուների խմբի հետ, փաթեթն աջակցվում է Շվեդիայի EKN և Ավստրիայի OeKB արտահանման վարկային գործակալությունների, ինչպես նաև Իսլամական զարգացման բանկի ստորաբաժանումների կողմից։

Նախագիծը Թուրքիայի ավելի լայն ենթակառուցվածքային ռազմավարության մի մասն է և, ինչպես կանխատեսվում է, կխթանի տարածաշրջանային առևտուրն ու կապը՝ միաժամանակ աջակցելով կանաչ անցման նպատակներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի