ԱԺ-ում գործունեությունը դադարեցրած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակում է ֆինանսավորվել պետբյուջեից

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 2024 թվականի մարտի 1-ին լքել է իր իսկ ստեղծած «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունից։ Փաստաթղթից պարզ չէ՝ արդյո՞ք Հակոբյանն ընդհանրապես դադարեցրել է անդամությունը կուսակցությանը, թե՞ դարձել է շարքային կուսակցական։ Չնայած դրան,«Վերածնվող Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում մոտ 1 ամիս առաջ հրապարակվել է նրա հայտարարությունն՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Դրանից օրեր անց որոշ կայքեր տեղեկություն տարածեցին, թե «ԱԱԾ-ն խուզարկում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի տունը»։ Ի դեպ, խուզարկության կադրերում Վահե Հակոբյանը բացակայում է, երևում է միայն նրա կինը։

Ուշագրավ է, որ չնայած «Վերածնվող Հայաստան»-ը 2022-ի նոյեմբերին հայտարարություն էր տարածել, թե դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում, կուսակցությունը մինչ օրս ֆինանսավորվում է պետական բյուջեից։ 2024-ին այն ունեցել է ընդհանուր 11․2 մլն դրամ մուտքեր, որի մեծ մասը՝ 9 մլն 23 հազարը պետական ընդհանուր ֆինանսավորումն է։ Մնացած 2․2 մլն դրամը կուսակցությունը նվիրատվություն է ստացել 3 անձանցից՝ Նոնա Եղիազարյանից, Նունե Սեյրանյանից և Դիանա Փալանջյանից։

«Վերածնվող Հայաստան»-ի ծախսերը 2024-ին 3․2 մլն դրամով գերազանցել են ստացած ֆինանսավորումը։ Թե որտեղից է ծագել այդ գումարը՝ հաշվետվությունից պարզ չէ։ Չնայած դրան՝ աուդիտը որևէ վերապահում չի արձանագրել կուսակցության հաշվետվության վերաբերյալ։ Ըստ հաշվետվության՝ 6.6 մլն ծախսվել է աշխատավարձերի գծով, 2.56 մլն՝ հարկեր և տուրքեր, 292 հազար դրամ՝ կոմունալ վճարումներ, 3.96 մլն՝ գույքի վարձակալություն, 416 հազար դրամ՝ ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներ, 604 հազար դրամ՝ այլ ծախսեր։

Որևէ շարժական կամ անշարժ գույքի մասին տվյալ «Վերածնվող Հայաստան»-ը չի ներկայացրել։

Գայանե Խաչատրյան