Զելենսկին Ռուսաստանին խաղաղ բանակցությունների նոր փուլ է առաջարկում

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլ՝ Ուկրաինայի վրա հարձակումների ակտիվացման ֆոնին։ Կիևը առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել խաղաղ բանակցությունների նոր փուլ Ռուսաստանի հետ, շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Euronews-ը։

X հարթակում հրապարակված տեսաուղերձում Զելենսկին կոչ է արել «արագացնել բանակցությունների տեմպերը», որպեսզի ապահովվի կայուն խաղաղություն․ «Անհրաժեշտ է առաջնորդների մակարդակով հանդիպում»։

Զելենսկու խոսքով՝ Մոսկվային հրավերը փոխանցել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության նորանշանակ նախարար Ռուստեմ Ումերովը։ Նա էլ գլխավորել է ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում կայացած բանակցություններում անցյալ ամսին։

Նախորդ բանակցությունները, որոնք տեղի էին ունեցել հունիսին, չեն հանգեցրել հրադադարի համաձայնագրի, սակայն կողմերը պայմանավորվել էին նոր ռազմագերիների փոխանակման մասին։

Առաջին փուլը, որ կայացել էր մայիսի 16-ին, նույնպես ավարտվել էր ռազմագերիների փոխանակմամբ՝ մինչ օրս ամենախոշորով, սակայն այն նույնպես զգալի արդյունք չէր տվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման դադարեցման հարցում։ Իր տեսաուղերձում Զելենսկին կոչ է արել արևմտյան դաշնակիցներին՝ շարունակել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։

«Շատ կարևոր է, որ ԵՄ-ի նոր պատժամիջոցային փաթեթները աջակցեն նաև այլ ազատ եվրոպական երկրներ, որոնք ներկայումս ԵՄ անդամ չեն։․․․Մենք աշխատում ենք նաև ամերիկյան ուղղությամբ․ կան պայմանավորվածություններ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որոնք պետք է իրականացվեն հնարավորինս շուտ»,-նշել է նա։

Զելենսկու ելույթից մեկ օր առաջ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցներ։ Սա Եվրամիության կողմից 2022 թվականի փետրվարից սկսած արդեն 18-րդ պատժամիջոցային փաթեթն է։ Ավելի վաղ այս ամսվա ընթացքում ԱՄՆ նախագահը նույնպես սպառնացել էր խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ, եթե խաղաղ համաձայնություն չհասցվի կնքել 50 օրվա ընթացքում։