Շմիգալը նշանակվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի, Ումերովը՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահականի կայքում։

Ումերովը ՊՆ-ն ղեկավարում էր 2023 թվականի սեպտեմբերից։ Նրան համարում էին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդ, սակայն հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությունը կղեկավարի Օլգա Ստեֆանիշինան, որը նախկինում զբաղեցնում էր փոխվարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնները։

Մինչ նրա թեկնածության շուրջ համաձայնության գալը՝ Ստեֆանիշինան կլինի Ուկրաինայի նախագահի հատուկ ներկայացուցիչը ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հարցերով։

Ռուստեմ Ումերովը գլխավորել էր ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ Ստամբուլում կայացած բանակցություններում։

Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարար է նշանակվել նախկին վարչապետ Դենիս Շմիգալը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադան նախօրեին հաստատել էր կառավարության թարմացված կազմը, նաև Շմիգալին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում։

Շմիգալը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից հուլիսի 15-ին։ Նրա փոխարեն կառավարությունը կղեկավարի Յուլիա Սվիրիդենկոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի