Ուկրաինայի Ռադան հաստատել է նախարարների կաբինետի թարմացված կազմը

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորությամբ նախարարների կաբինետի թարմացված կազմը: Քվեարկության արդյունքում մի շարք նախարարություններ նոր ղեկավարներ ունեն: ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը պաշտպանել է 253 ժողովրդական պատգամավոր։

Քվեարկությունը տեղի է ունեցել «փաթեթային» ձևաչափով: Սա ընթացակարգ է, որը թույլ է տալիս կադրային որոշումներ կայացնել անմիջապես՝ առանց նախարարի յուրաքանչյուր թեկնածուի համար առանձին քվեարկության: Բացառություն են կազմում վարչապետի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնները, որոնց թեկնածությունները ներկայացնում է նախագահը, իսկ պատգամավորները քվեարկում են առանձին։

Ռադան քվեարկությամբ հաստատել է նախարարների կաբինետի հետևյալ կազմը.

Միխայիլ Ֆեդորով՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, թվային վերափոխման նախարար;

Ալեքսեյ Սոբոլև՝ տնտեսության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար, նախկինում զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը;

Սվիտլանա Գրինչուկ՝ է էներգետիկայի նախարար, մինչ այդ ղեկավարում էր Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը;

Դենիս Ուլյուտին՝ սոցիալական քաղաքականության, ընտանիքի և միասնության նախարար, մինչ այդ աշխատել է որպես ֆինանսների նախարարի առաջին տեղակալ;

Գերման Գալուշչենկո՝ արդարադատության նախարար, մինչ այդ ղեկավարում էր Էներգետիկայի նախարարությունը;

Տարաս Կաչկա՝ Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ, նախկինում աշխատել է որպես Ուկրաինայի տնտեսության փոխնախարար-առևտրային ներկայացուցիչ;

Որոշ նախարարներ էլ պահպանել են պաշտոնները.

Ալեքսեյ Կուլեբա՝ փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար;

Իգոր Կլիմենկո՝ ներքին գործերի նախարար;

Վիկտոր Լյաշկո՝ առողջապահության նախարար;

Սերգեյ Մարչենկո՝ ֆինանսների նախարար;

Նատալյա Կալմիկովա՝ վետերանների հարցերով նախարար;

Մատվեյ Բեդնի՝ երիտասարդության և սպորտի նախարար;

Օկսեն Լիսովի՝ կրթության և գիտության նախարար։

Բացի այդ, Կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումների արդյունքում վերակազմակերպվել են մի քանի նախարարություններ։ Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունը միավորվել է Ռազմավարական արդյունաբերության նախարարության հետ, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի պաշտպանության  Ագրարային քաղաքականության նախարարությունները միավորվել են մեկ գերատեսչության մեջ։

Ռադան կողմ է քվեարկել Անդրեյ Սիբիհայի նշանակմանը արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ 271 պատգամավոր քվեարկել է կողմ։ Ռադան կողմ է քվեարկել նաև Դենիս Շմիգալի նշանակմանը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Կողմ է քվեարկել 267 պատգամավոր։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Գերագույն ռադան պաշտոնանկ էր արել վարչապետ Դենիս Շմիգալին և նրա կառավարությանը։

Այսօր ավելի վաղ էլ Ռադան Յուլիա Սվիրիդենկոյին հաստատել էր Ուկրաինայի վարչապետի պաշտոնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի