Բաքվի դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստը․ «տուժողներն» են ցուցմունք տալիս

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա նիստում լսվում են, իբր, «հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով տուժածների  ցուցմունքները»։

Մասնավորապես, «տուժող» Իդրիս Մամեդովը պատմել է, որ գերի է ընկել 1993 թվականի փետրվարին տեղի ունեցած մարտերի ժամանակ և պահվել է հայկական զինված ուժերի կողմից, այդ թվում՝ Ստեփանակերտի տներից մեկի նկուղում և Շուշիի բանտում։ Նա հավելել է, թե, իբր, գերության մեջ իրեն «տանջել են, ծեծել մահակներով, հարվածել բռունցքներով և ոտքերով, երեք ամսվա գերության ընթացքում նրան տվել են միայն մի փոքր հաց և ջուր»։

Մեկ այլ «տուժող» Մաարիֆ Ռուստամովն էլ ասել է, որ 44-օրյա պատերազմում ծանր վիրավորվել է, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Մռավում՝ Քարվաճառի շրջանի ուղղությամբ, վիրավորվել են ևս երկուսը, իսկ չորսը՝ զոհվել։

Հավելենք, որ հուլիսի 14-ի նիստում դարձյալ, այսպես կոչված, «տուժողներն» էին ցուցմունքներ տվել, ցուցադրվել էր տեսանյութ, իբր, «ադրբեջանցիներին խոշտանգելու» մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի