Սլովակիայի վարչապետը սպառնում է արգելափակել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը

Լուրեր

29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Ուկրաինայում սանձազերծված պատերազմի համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն ընդունելու Եվրամիության վերջին փորձն արգելափակվել է Սլովակիայի վետոյի պատճառով, հայտնում է Reuters-ը: Տեղեկությունը հաստատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը խոստացել է հետագայում նույնպես խոչընդոտել փաթեթի ընդունմանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նա Բրատիսլավայի դիրքորոշումն այս հարցում բացատրել է Եվրահանձնաժողովի՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանից գազի մատակարարումները լիովին դադարեցնելու ծրագրերով։ Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը, որը կոչվում է RePowerEU, ներկայացվել է հունիսին և մշակված է այնպես, որ չի պահանջում ԵՄ երկրների միաձայն որոշում՝ միայն մեծամասնության քվեարկություն։

Մոսկվան «էներգիան որպես զենք օգտագործեց մեր դեմ և շանտաժի ենթարկեց ԵՄ անդամ պետություններին»,- ընդգծել է Բրյուսելը։

«Սլովակիան երբեք չի աջակցի REPowerEU-ին գազի մատակարարման հարցում, քանի որ դա կվնասի երկրի տնային տնտեսություններին և տնտեսությանը, ինչպես նաև կնվազեցնի ամբողջ Եվրամիության մրցունակությունը»,- ասել է Ֆիցոն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված բաց նամակում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Նա նշել է՝ հասկանում է, որ երկիրը չի կարող վետո դնել Եվրահանձնաժողովի նախաձեռնության վրա, հետևաբար, Բրատիսլավան կխնդրի հետաձգել 18-րդ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ քվեարկությունը մինչև «Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարման ոլորտում ռիսկերի վերացումը» 2027 թվականից հետո։

Reuters-ի տվյալներով՝ Սլովակիայի վարչապետը ցանկանում է բացառություն իր երկրի համար, որը թույլ կտա պահպանել Բրատիսլավայի և «Գազպրոմի» միջև գործող պայմանագիրը մինչև 2034 թվականը։ Մեկ այլ հնարավոր ուղի է Բրատիսլավային էներգետիկ անվտանգության երաշխիքներ տրամադրելը և նրան 20 միլիարդ եվրո փոխանցելը՝ որպես հնարավոր արբիտրաժային ռիսկերի փոխհատուցում։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը։

Սլովակիայից բացի՝ Մոսկվայի դեմ սահմանափակումների նոր փաթեթի վրա վետո է դրել նաև Մալթան, որը համաձայն չէ ռուսական նավթի գնի շեմը բարելի դիմաց 60 դոլարից մինչև 45 դոլար իջեցնելու առաջարկի հետ: Մալթան զբաղվում է Ռուսաստանից վառելիքի փոխադրմամբ, և այս իջեցումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա։

Իր հերթին, Էստոնիան խոստացել է արգելափակել նոր պատժամիջոցների փաթեթը, եթե այն չներառի գնի շեմը։ Տալլինը վստահ է, որ այս միջոցառումը կլինի ամենակարևորը նոր սահմանափակումների շարքում։

Հարավային Եվրոպայի երկրների հետ բանակցություններից հետո Եվրահանձնաժողովն առաջարկել է ռուսական նավթի համար ճկուն վերին գնային սահմանաչափ մտցնել, ինչը դեռևս չի համոզել Մալթայի իշխանություններին։

Ընթացիկ քննարկումների ֆոնին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները փաթեթից առանձնացրել են Ռուսաստանի իշխանությունների և բիզնեսի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառումը։ Այս քայլը դիմադրության չի հանդիպել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի