«Ինձ չեն պատժում, դժբախտացնում են». կալանավորը ինքն է բանտից փորձում տուժողներին նիստի կանչել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն չորս տարի չորս ամիս կալանքի տակ գտնվող 48-ամյա Վրեժ Տեր-Գալստանյանը հույսը կտրել է իր գործի հետ կապված դատարանի քայլերի արդյունավետությունից։  Կալանավայրից ինքն է սկսել գործով անցնող վկաներին և տուժողներին դատարան հրավիրել։

Տեր-Գալստանյանին խարդախության և յուրացման հոդվածների հատկանիշներով մի քանի դրվագ պարունակող մեղադրանք է առաջադրված։ Նա կալանավորվել է դեռևս 2019 թվականին։ Հետագայում խափանման միջոց է ընտրվել գրավը, սակայն Դատախազության կողմից այն բողոքարկվել է, և 5 երեխաների հայրը կրկին կալանավորվել է։ 2 տարվա նախաքննությունից հետո գործն ուղարկվել է դատարան, նախ՝ Վաչե Մարգարյանի, իսկ 2023 թվականի նոյեմբերից՝ Կարեն Ֆարխոյանի մոտ։ 

Եվ այս գործընթացում խախտվում են կալանավորի իրավունքները․ Տեր-Գալստանյանը նշում է՝ քանի որ ինքն է վկաներին գտնում ու խնդրում դատարան ներկայանալ, այս հանգամանքը բացասական երանգով շեշտվում է դատախազի կողմից խափանման միջոցի քննության ժամանակ։

Կալանքի տակ մնալը և դատական գործի նմանօրինակ ձգձգումն ազդում է ոչ միայն կալանավորի, այլև նրա բազմանդամ ընտանիքի վրա։

Կալանավորին վրդովեցրել է նաև հանրային մեղադրողի վարքագիծը դատարանում․ Տեր-Գալստանյանի խոսքով՝ ամիսներ առաջ դատական նիստից հետո Երևան քաղաքի դատախազ Հայկ Ավետյանը դատավորի և մյուսների ներկայությամբ սուլելով է լքել դատարանի դահլիճը։ Ըստ նրա՝ այս վարքագծի մասին դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին, սակայն պատասխան է ստացել, որ Ավետյանը նման արարք չի կատարել, ուստի ծառայողական քննություն սկսելու կարիք չկա։ Factor TV-ն ևս հարցում էր ուղարկել գերատեսչություն, որտեղից հերքեցին դատախազի՝ սուլելու մասին տեղեկությունը։

Վրեժ Տեր-Գալստանյանն ունի նաև առողջական խնդիրներ, որոնք, նրա խոսքով, հենց հիմնարկում է ձեռք բերել։ Ասում է՝ հոգնել է ամեն անգամ դատարան գնալ-գալուց և որևէ արդյունքի չհասնելուց։

Կալանավորի գործով հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերին։ Հայտնի չէ՝ արդյո՞ք վկաները և տուժողները դատարան կներկայանան և գործն առաջ կշարժվի, թե՞ կրկին կքննարկվի Տեր-Գալստանյանի խափանման միջոցի հարցը և կորոշվի նույնը՝ կալանավորը դեռևս պետք է շարունակի մնալ բանտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան