Ռուբեն Վարդանյանը շինծու գործերով հերթական նիստում Բաքվի դատարանին մի շարք միջնորդություններ է ներկայացրել

Լուրեր

23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով այսօրվա դատական նիստում Ռուբեն Վարդանյանը դատարանին մի քանի միջնորդություններ է ներկայացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, որ պաշտպանական կողմը նախկինում միջնորդություն էր ներկայացրել նիստի արձանագրությանը ծանոթանալու վերաբերյալ։ Նա խնդրել է, որ իր փաստաբան Ավրահամ Բերմանին հնարավորություն տրվի ծանոթանալ նիստի արձանագրությանը առանց իր ներկայության։

Դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ միջնորդությունը բավարարվում է։

Այնուհետև Ռուբեն Վարդանյանը խնդրել է իրեն հնարավորություն տալ առանձին հանդիպում ունենալ իր փաստաբանի հետ բոլոր դատական նիստերից առաջ։ Նա ասել է, որ որոշակի հարցեր ունի և ցանկանում է դրանք քննարկել իր փաստաբանի հետ։ Դատարանը բավարարել է այդ խնդրանքը։

Երրորդ միջնորդությունը ներկայացնելիս Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքն ու իր փաստաբանը նախկինում խնդրել էին, որ իրենց տրամադրվեն դատական արձանագրություններում առկա որոշումների քաղվածքները։ Զեյնալ Աղաևն ասել է, որ եթե նրանք ցանկանում են ծանոթանալ նիստերի արձանագրությունների քաղվածքներին, ապա պետք է ցուցակ ներկայացնեն դատարանին։ Այդ ցուցակի համաձայն՝ փաստաթղթերը կհանձնվեն պաշտպանության կողմին։

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իրենք ցանկանում են ծանոթանալ դատավարության 6 ամիսների ընթացքում ներկայացված բոլոր միջնորդությունների վերաբերյալ որոշումների քաղվածքներին։ Դատավորը պատասխանել է, որ այդ քաղվածքներից մի քանիսն արդեն տրամադրվել են իրենց, իսկ մյուսները կտրամադրվեն։

Վարդանյանի փաստաբան Բերմանը պաշտպանել է միջնորդությունները։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 22-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի