Առաջին կին քաղաքապետը՝ մեղադրյալի աթոռին․ ինչու Գասպարյանը հայտնվեց իրավապահների թիրախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Ուղիղ երկու ամիս առաջ ժամանակն ընտանեկան հանգստին նվիրելու պատճառաբանությամբ հրաժարական ներկայացրած Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով, ո՞ր վարույթի շրջանակում է Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակում, այս պահին հայտնի չէ․ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեն չմեկնաբանեց տեղեկությունը, սակայն, մեր տեղեկություններով, քրեական վարույթն առնչվում է Գասպարյանի ամուսնու ընտանիքի կողմից կառուցված շինություններին։

Դեռևս 2023 թվականի դեկտեմբերին «Հետք»-ը գրել էր, որ Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ ձեռք է բերել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ կատարել: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին մասերի: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար, ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:

Վաղարշապատ համայնքի ավագանին 2022 թվականի հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել էր աճուրդային եղանակով վաճառել 0.9 հա մակերեսով հողամասը: Յուրաքանչյուր քառակուսի մետրի մեկնարկային գինը սահմանվել էր տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազար դրամ: Վաճառքն իրականացրել էր համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը: Աճուրդի միակ մասնակիցը եղել էր Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը․ նա Դիանա Գասպարյանի սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի աշխատակիցն է: Մրցույթից հետո համայնքից գնված հողի սեփականատեր է դարձել Դիանա Գասպարյանի ամուսնու մայրը: Կոռուպցիա չկա՞ այստեղ․ ամիսներ առաջ Գասպարյանը Factor TV-ի հարցին բացասական պատասխան էր տվել։

Իրավապահները, մինչդեռ, այստեղ խնդիր տեսել են։ Հրապարակումից օրեր անց հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել հոդվածի հիման վրա և ուղարկել Գլխավոր դատախազություն: Այս վարույթի շրջանակում Գասպարյանը դեռևս 2024 թվականի մարտին հարցաքննվել էր։ Նույն ժամանակ հոդվածի հիման վրա Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի հիման վրա կրկին վարույթ է նախաձեռնվել և միացվել նախորդ վարույթին։ Ավելին, շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար հանձնաժողովը 300 հազար դրամի չափով տուգանել էր համայնքապետին։ Ըստ ամենայնի, Դիանա Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակ է ստացել հենց այս միացված վարույթի շրջանակում։

Դիանա Գասպարյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում նրա և ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի անունների շուրջ աղմկահարույց պատմությունների պակաս չեղավ։ Մարտի 22-ի կեսգիշերն անց Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 36-ամյա Արթուր Պարոնյանը, որը «Էջմիածին» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել էր։ «Հետք-ի» տեղեկություններով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է «Ճապ» մականունով հայտնի 33-ամյա տղամարդը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքից մի քանի ամիս առաջ Պարոնյանը վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր էր թողել:  Երեկ էլ Քննչական կոմիտեն հայտնեց, որ սպանությունը փորձել են գազալցակայանում կոծկել։ Դիանա Գասպարյանը, սակայն, Factor TV-ի հետ զրույցում խնդրել էր ողբերգական դեպքն իր հետ չկապել։

Եվս մեկ աղմկահարույց միջադեպ կապվեց Գասպարյանի հետ պաշտոնավարումից 3 տարի անց՝ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը։ Հրապարակվեց նրա և այդ ժամանակ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի մասին։ Պապիկյանը չէր մեկնաբանել, իսկ Գասպարյանը նշել էր, որ խոսակցությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ վարչապետը դիրքերում գտնվող տղաներին կոչ էր արել հավաքվել Երևանում:

«Այդ կոչը միանշանակ չընդունվեց շատերիս կողմից»,- գրել էր Գասպարյանը։

Հայաստանի առաջին կին քաղաքապետը պաշտոնը ստանձնեց հեղափոխությունից կես տարի անց և պաշտոնավարեց գրեթե 7 տարի։ Թե որն էր Գասպարյանի հրաժարականի իրական պատճառը, որ վարույթի շրջանակում է նա մեղադրյալի կարգավիճակ ստացել և ինչ խափանման միջոց կարող է ընտրվել նախկին քաղաքապետի նկատմամբ, պաշտոնապես պարզաբանված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան